Լրահոս Շոու-բիզնես

«Սկզբում կաշկանդվում էի, քանի որ խաղընկերներս ունեն կրթություն կամ նկարահանման փորձ». Անելյա Գուբրյանը՝ կյանքի նոր փուլի և «Էլենի օրագրի» մասին

Երիտասարդ դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը, որը հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, ամիսներ առաջ թևակոխեց կյանքի նոր` ուսանողական փուլ: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհին անկեղծանում է՝ դասերից հաճախ է բացակայում, բայց ամեն ինչ անում է քննությունները լավ հանձնելու համար: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է քննաշրջանը հաղթահարելու, դասերն ու նկարահանումները համատեղելու և ընտրած մասնագիտությամբ` որպես […]

Լրահոս Շոու-բիզնես

«Ճակատագիրը մեզ նորից միացրեց». Հրաչ Մուրադյանի ընտրյալի շուրջ քննարկումներն ու ամերիկաբնակ աղջկա գրառումները հաղորդավարի մասին

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը վերջին շրջանում քննարկումների առիթ էր դարձել։ Իր 35–ամյակի օրը Հրաչի կողքին նկատել էին մի աղջկա, որի ով լինելը, սակայն, այդպես էլ գաղտնի մնաց։ Տարեմուտին Հրաչը լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ և մակագրել. «Կան տարիներ, որտեղ մենք գտնում ենք, այո, գուցե ավելի շատ են տարիները, որտեղ մենք կորցրել ենք… ու հենց այս […]

Լրահոս Շոու-բիզնես

«Տարեցտարի մոտենում ենք 40-ին, դա վախեցնող է». Գրիգոր Դանիելյանի տարեդարձն ու կարևոր ձեռքբերումը

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն այսօր տոնում է 35-ամյակը: Տոնական օրը նա կնշի ընտանիքի ու գործընկերների հետ: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է սկսվել օրն ու առանձնացրել անցնող տարիների ձեռքբերումները: Տարեդարձի առթիվ առաջին շնորհավորանքը Գրիգորը ստացել է ընտանիքի անդամների կողմից. «Մեծ տղաս չէր քնել, որ 12-ին ինձ շնորհավորի: Ես էլ աշխատանքից ուշ […]

Լրահոս Շոու-բիզնես

Արամեի և Աննայի եվրոպական շրջագայությունն ու երգչուհու նորությունը

Արամեն և Աննա Թովմասյանն օրերս են վերադարձել եվրոպական շրջագայությունից: Զույգի համար ուղևորությունը եղել է ոչ թե ընտանեկան հանգստի, այլ Արամեի համերգային շրջագայության նպատակով, իսկ Աննան ու դուստրը՝ Աննա Մարիան, ընկերակցել են նրան, որպեսզի Ամանորը միասին անցկացնեն: Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է ընտանեկան շրջագայության և 2019-ին սպասվող երաժշտական նորության մասին: Աննան ասաց, որ 14 […]

Լրահոս Շոու-բիզնես

Սոֆի Դևոյանի 17–ամյակը Թաիլանդում և առանձնահատուկ երազանքը

Սոֆի Դևոյան կրտսերը հունվարի 1–ին դարձել է 17 տարեկան։ Այս տարի Սոֆին տարեդարձը տոնել է Թաիլանդում, որտեղ էլ ընտանիքի հետ նշել է Նոր տարին։ Երիտասարդ դերասանուհին Tert.am Life–ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու պատմել, թե ինչպես է տոնել 17–ամյակը։ «Փոքր–ինչ անսովոր Նոր տարի էր, քանի որ առաջին անգամ էինք տաք երկրում դիմավորում այն։ Շատ լավ […]

Լրահոս Շոու-բիզնես

«Զգոն եղեք և մի հավատացեք ամեն գրածի». Էթերի Ոսկանյանը հերքել է իր ամուսնության մասին լուրերը

Էլեկտրոնային մամուլում օրերս տարածում էին գտել դերասանուհի Էթերի Ոսկանյանի և երգիչ Գոռ Եփրեմյանի լուսանկարները։ Շատերը շտապել էին ենթադրել, որ նրանք ամուսնացել են, քանի որ լուսանկարներում Էթերին հարսի զգեստով է։ Այսպիսով` համացանցում շրջանառության մեջ էր դրվել Էթերիի և Գոռի ամուսնության մասին լուրը։ Ֆեյսբուքի իր էջում Էթերին  անդրադարձել է թեմային և հայտնել, որ դա ապատեղեկատվություն է։ «Հարգելի […]

Լրահոս Շոու-բիզնես

«Մենք ամեն հարց քննարկում ենք և համաձայնության գալիս». Մարտա Կիրակոսյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների և որպես դերասանուհի ներկայանալու մասին

Երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար այս Ամանորն առանձնահատուկ էր, քանի որ երգչուհին այն դիմավորել է նոր կարգավիճակում: Տարեվերջին Մարտան և իր սիրելին՝ ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանն ամուսնացան: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր նորաստեղծ ընտանիքում անցկացրած առաջին Ամանորի, ընտանեկան կյանքի ու ստեղծագործական նորությունների մասին: Երգչուհին ասում է, որ ընտանեկան համատեղ կյանքը ոչինչ չի փոխել իրենց հարաբերություններում: […]

Լրահոս Շոու-բիզնես

«Չգիտեմ ինչու են որոշել, որ «հեղինակությունը» ես եմ». Սամվել Սարգսյանը` նոր կերպարի և հանդիսատեսի գնահատականի մասին

Ելենա Արշակյանի նոր՝ «Մոր խոստումը» հեռուստասերիալի մասին  Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Հեռուստանովելի պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ը զրուցել է դերասան Սամվել Սարգսյանի հետ, որը մարմնավորում է առանցքային կերպարներից մեկին։ Որպես կանոն` դերասանը մարմնավորում է  հարուստ, ազդեցիկ կերպարների։ Ասում է` չգիտի, թե ինչու են իրեն այդպիսի կերպարներ բաժին հասնում, բայց հնարավորն անում է, որպեսզի հերոսները տարբերվեն […]

Լրահոս Շոու-բիզնես

Իմ բացահայտումը Ձմեռ պապիկի մասին եղավ, երբ 6 տարեկան էի

Հումորիստ Աղաս Մանուկյանն առաջին անգամ Նոր տարին դիմավորել է ընտանիքից հեռու, աշխատանքի մեջ: Ասում է՝ ընտանիքի անդամներն այդ փաստից փոքր-ինչ սրտնեղել են, թեև բացակայությունը փորձել է մեղմել հաջորդող օրերին: Tert.am Life-ի հետ զրույցում Աղասը պատմել է իրենց ընտանեկան հետաքրքիր սովորույթի մասին, առանձնացրել հայկական Ամանորի իր սիրելի ու ոչ այնքան սիրված պահերը՝ պատասխանելով մեր տոնական հարցաշարին: […]