Լրահոս Տեսանյութ

Հանցագործություն է. 2008թ․ին Քոչարյանը իրավունք չուներ արտակարգ դրություն մտցնել առանց «Արտակարգ դրության մասին» օրենքի

Загрузка...

«2008 թվականին նախագահի կողմից արձակված արտակարգ դրության մասին հրամանագիրն ապօրինի է եղել, քանի որ մենք այդ ժամանակ չենք ունեցել «Արտակարգ դրության մասին» օրենք։ Օրենքը ընդունվել է միայն 2012-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ առաջին նախարար Ստեփան Բադալյանը, որը և 2012-ին հեղինակել է «Արտակարգ դրության մասին» օրենքը։

Ստեփան Բադալյանը բերում է բազմաթիվ օրինակներ, որ ինքը դեռևս 2002-2004 թվականներին բազմիցս հանդես է եկել «Արտակարգ դրության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությամբ, բացատրել է այդ օրենքը չունենալու դեպքում առաջ եկող հնարավոր ռիսկերը, սակայն այն ժամանակվա իշխանությունները ականջալուր չեն եղել։ Բացի դրանից՝ 2005 թվականին Սահմանադրության ընդունումից հետո երկու տարի անց պետք է ընդունվեր նաև «Արտակարգ դրության մասին» օրենքը, որը, սակայն, այդպես էլ չարվեց։

«Մեր քաղաքացիները Սահմանադրությամբ պետք է պաշտպանված լինեին բոլոր ռիսկերից։ Երկրում արտակարգ դրություն մտցվում է, որպեսզի խոշոր վտանգների դեպքում՝ կլինի սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում, թե աղետների, որպեսզի գործադիր իշխանությանը տրվի լրացուցիչ լիազորություններ, որ նա կարողանա արագ ապահովել բնակչության անվտանգությունը և այլ գործառույթներ իրականացնի, բայց դրան զուգահեռ չպետք է խախտվի նաև մարդու հիմնարար իրավունքները։ Ես ուզում եմ ընդգծել, որ մարդու մի շարք հիմնարար իրավունքներ կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Իսկ իրավիճակից բխող որևէ այլ գործողություն, որը օրենքի շրջանակներում չի, ինչպիսին եղել է 2008 թվականին, դա ապօրինի գործողություն է։ Չեղած օրենքի պայմաններում մտցվել է արտակարգ դրություն, որը բերել է զոհերի, երկրում քաոսի, միջազգային հարթակում մեր երկրի վարկանիշի անկման, սահմանափակվել են մարդկանց մի շարք հիմնարար իրավունքներ։ Սա ամենամեծ հանցագործությունն է, իրավական անթերի հիմք մեղադրանքի համար»,- ասաց Բադալյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

518 просмотров
Загрузка...