Լրահոս

Արմավիրի մարզում. Փարաքարում մի խումբ զինված անձինք ներխուժել են խանութ, ջարդուփշուր արել ներսի գույքը, ծեծի ենթարկել քաղաքացիներին. մարզի ոստիկանությունը «ջուր է ծեծում»

Загрузка...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 27 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց նշված գյուղի մի քանի բնակիչներ ծեծի են ենթարկել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 20-ամյա Էդուարդ Մկրտչյանին, Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Էմիլ Մաթևոսյանին, որից հետո նշված հասցեում գործող խանութի գույքի մեծ մասը վնասել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութը պատկանում է Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Քրիստինե Խաչատրյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծողների բրիգադը եղել է Mercedes մակնիշի 555 QQ 05 համարանիշի մեքենայով և, ըստ ականատեսների՝ նրանք զինված են եղել:

Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, սակայն SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիները իրենց մտահոգությունն են հայտնում, որ Վաղարշապատի ոստիկանությունը փորձում է գործը փակել, ծածկադմփոց են անում և կարծիք են հայտնում, որ թեպետ ոստիկանները շատ լավ գիտեն տաք գլուխների տվյալները, սակայն մինչև այժմ ոչինչ չեն ձեռնարկում, միայն պատասխանում են, թե որոնում են ոմն Արթուրի, մինչդեռ միջադեպին ու խանութի ողջ գույքի վնասելուն մասնակցել են մի քանի հոգի:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր անմիջական հսկողության տակ վերցի այս գործը, որպեսզի իրական հանցագործները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, ինչը դաս կլինի, որ մյուս անգամ նման լկտի ու սանձարձակ վերաբերմունք չցուցաբերվի քաղաքացիների նկատմամբ:

Հակառակ դեպքում, եթե ոստիկանապետը իր հսկողության տակ չառնի այս գործը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գործը կջրեն ու մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկի ու հասարակությունը արդարացիորեն կբարձրաձայնի, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը»:

1 555 просмотров
Загрузка...