Լրահոս

Չի բացառվում, որ մոտ ապագայում նորից վերսկսվեն ցույցերն ու համաժողովրդական նոր հանրահավաքները

Загрузка...

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իմ քայլը դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները փաստացի հայտարարել է խորհրդարանի արձակման «հանրաքվե»:

«Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին», հայտարարել էր Փաշինյանը:

Ֆեյսբուքյան բազում օգտատերեր Փաշինյանի այս կոչն ընկալեցին որպես հստակ որոշում՝ խորհրդարանը ցրելու։

Սակայն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ այնպես ինչպես որ ցանկանում է ՀՀԿ-ն, չի լինելու։

Չի բացառվում, որ մոտ ապագայում նորից վերսկսվեն ցույցերն ու համաժողովրդական նոր հանրահավաքները, եթե Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ դուրս գա Փաշինյանին։

Հետևաբար, սեպտեմբերի 23-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն ավելի քան կարևոր է վարչապետի համար․․․

Եթե Իմ Քայլը դաշինքը հաղթի զգալի տարբերությամբ, ապա դա ևս նոր շարժիչ ուժ կլինի․․․

Ըստ հարցումների Երևանի քաղաքապետի ընտրությունները հենց այդպիսի տեսք կունենան, իսկ դրանից հետո Փաշինյանի ենթադրելի գործողությունների արդյունքում,

մնում է մյուս ուժերին, նախկին իշխանություններին մեկ բան անել․ «Պինդ բռնվել»

NewsTime.am

 

1 018 просмотров
Загрузка...