Լրահոս

Կոտայքի մարզում տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, որից հետո իրեն կամրջից ցած է նետել. դին դարձել է անճանաչելի.

Загрузка...

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդպաետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանաել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հրահանգիչ Նորիկ Ասրյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի վրա հայտնաբերել են Toyota մակնիշի 88 DP 858 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարել է ինքնասպսն եղած տղամարդը: Ավտոմեքենան կայանելով կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել:

Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի քննիչ Արմեն Զոհրաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Թալին քաղաքի բնակիչ էր:

 

467 просмотров
Загрузка...