Լրահոս

«Եթե Փաշինյանը չի խուսափում աշխարհի արձագանքից, մենք թաքցնելու բան չունենք»․ Շահեն Հարությունյան

Загрузка...

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովի օրերին՝ հոկտեմբերի 7-ից սկսած, պատրաստվում է բողոքի ցույցեր և երթեր սկսել համաներման պահանջով, հանուն Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման։ Այս մասին Armday.am հետ զրույցում ասաց ինքը՝ Շահեն Հարությունյանը։ Նրա խոսքով այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն` ամբողջությամբ։

Ի՞նչ պահանջով եք դուրս գալու փողոց։

«Իրականացնել համաներում, իսկ երկրորդը արդարացնել Շանթ Հարությունյանին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ սա այնպիսի հարց է, որ հեղափոխության շունչը պետք է տարածվի բոլորի վրա, այդ թվում նաև՝ կալանավորների»։

Ձեր քայլերը հնարավոր է՞ ընկալվեն իշխանությունների դեմ ուղղված քաղաքական գործողություններ։

«Ես հայտարարել եմ, որ սա իշխանությունների դեմ չէ, ուղղակի նորմալ երկրների օրինակով, մենք պահանջ ունենք, ներկայացնելու ենք, կկատարվի՝ կշարունակենք ապրել մեր կյանքով։ Իշխանությունները կոչված են քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը ապահովելու և պահանջները կատարելու համար։ Եթե իշխանությունն ուղղակի հերոսացնելու համար է, ապա այդպիսի պետությունը կգնա կործանման, մեզ պետք է այնպիսի իշխանություն, որ մեր խնդիրները կլուծի։ Ամենագլխավոր դերակատարը դա երկրի ղեկավարն է, ինքը պետք է տա համաներում Ազգային ժողովի միջոցով»։

Ինչու՞ հենց այս ժամանակահատվածը ընտրվեց ցույցերի կազմակերպման համար։

«Քանի որ Նիկոլ Փաշինյանն ինձ ասաց, թող հայրդ դուրս գա, մի կերպ, կիսաներումով, հետո մեջքին կանգնենք թող ՄԻԵԴ-ում արդարանա։ Եթե Փաշինյանը չի խուսափում ամբողջ աշխարհի արձագանքից, չի մտածում մեր պետության հեղինակության մասին, որ ասելու են ՀՀ-ում քաղբանտարկյալ կա, այլ ընդհակառակը նա ուզում է, որ մենք ՄԻԵԴ-ում հաղթենք, որպեզի ցույց տա, որ իրենք լեգալ են, ի տարբերություն նախկին իշխանությունների, այդպիսով ամրապնդի իր իշխանությունն ավելի շատ, մենք թաքցնելու բան չունենք, քանի որ բոլորը գիտեն, որ Հյաստանում քաղբանտարկյալներ կան, և արդեն 5 տարի է Հայաստանում համաներում տեղի չի ունեցել»։

Քաղաքական նկատառումներ նկատում ե՞ք Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ։

«Այս վիճակը տանում է այդ համոզմանը, որ, այո Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ կան քաղաքական նկատառումներ»։

Իսկ եթե իշխանությունները չկատարեն ձեր պահանջը, ի՞նչ կանեք այդ ժամանակ։

«Բողոքի ակցիաներ, փողոցներ կփակենք այնպես, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը վարվեց»։

Վաչիկ Գրիգորյան

1 725 просмотров
Загрузка...