Լրահոս

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը

Загрузка...

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել եւ քաղաքացին հայտնել է, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը երեկվանից գտնվում է մյուս որդու՝ 32-ամյա Տարոն Մ.-ի Դավիթաշենում գտնվող բնակարանում, երբ սեպտեմբերի 28-ին  զանգահարել է հոր հեռախոսահամարին, պատասխանել է եղբայրը՝ հայտնելով, որ հայրն այլեւս չկա:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է 1957թ. ծնված տղամարդու դին՝ գլխի, կրծքավանդակի եւ ուսի շրջաններում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի որդին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ հայր եւ որդի Վ. եւ Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշենի բնակարաններից մեկում: Նրանք հայտնաբերել են նաեւ հանցագոծության գործիք հանդիսացող մսագործի մեծ դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է:

 

684 просмотров
Загрузка...