Լրահոս

Նիկոլ Փաշինյանն՝ իր ձեռքի ժամացույցների մասին

Загрузка...

«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, հայկական արդադրության այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր:)»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

592 просмотров
Загрузка...