Լրահոս

Էն «ծտին» ասեք, որ նախիրը ինքն է ու իր շրջապատը. Լուսինե Բադալյան

Загрузка...

Ես ուղղակի հրաժարվում եմ հավատալ, որ մարդ արարածը էնքան կարող է կորցրած լինել կյանքի հետ թելը, որ հանգիստ կարողանա տեսնել օր օրի ահագնացող ատելությունն իր նկատմամբ ու ցինիկաբար դիմադրել,

որ կարող է հանգիստ լսել իր հասցեին հնչող զազրելի արտահայտություններն ու հանգիստ ապրել, որ երեկվա տեսած֊լսածից հետո կերած հացը կուլ կգնա, կոկորդին չի կանգնի, գլուխը կդնի բարձին , դեռ կհանդգնի արտահայտվել՝ թե բա֊ չհամարձակվեք մեզ վախեցնել և այլն․․․

 

Էստեղ վստահաբար ուրիշ պատճառ կա. Կամ հոգեկան հիվանդ են կամ , իրականում, տակները շատ ավելի սարսափելի կեղտեր կան,

 

որ մեր երևակայությունը չի բավականացնում պատկերացնել, ու շղթայական կապով բոլորը կապված են, մեկն ընկավ, դոմինոյի պես՝ բոլորը կտապալվեն, կյանքի գնով դիմադրում են․․․

 

Երկու դեպքում էլ՝ հրաժարվում եմ հանդուրժել: Ինձ չի կարող ղեկավարել, ինձ համար օրենքներ ընդունել ո’չ տականքը, ո’չ հոգեկան հիվանդը․․․

 

Այո’, ես ինձ թույլ տվեցի գրել վիրավորական բառ , որովհետև այլևս կասկած չունեմ, որ դա այդպես է…

 

Էն «ծտին» ասեք, որ նախիրը ինքն է ու իր շրջապատը , իսկ փողոցում մի ժամում իր գործերը թողած ժամերով սոված֊ ծարավ֊հոգնած կանգնած մարդիկ հաստատ գիտեն, թե ինչու են եկել իրար հրմրում, որ մտնեն ներս , ու, հաջորդ անգամ, դուռը կոտրելուց էլ չեն նայելու մեզ․․․

 

Ինձ էլ , ձեզ պես, ամենաշատն անհանգստացնում է Փաշինյանի հրաժարականի փաստը, քանզի բոլորս էլ գիտենք , որ վտանգը մեծ է,

դիմացիններս մարդ չեն, բայց քանի որ , ի հեճուկս ամիսներ շրջանառվող բամբասանքների ( անփորձ ջահել անգրագետ կառավարություն),

 

Նիկոլի հիմնական թիմը «մոզգ» են , երևի գիտեն, թե ինչ են անում ։ Ես գիտեմ , թե ես ինչ եմ անելու.․․

Չեմ քնել գիշերը , բայց , պետք լինի , չեմ քնելու ևս մի քանի ամիս, փողոցում կլինեմ , բայց սևերը պիտի չհաղթեն․․․

 

Այո’, սա հենց սև ու սպիտակի պայքար է ! Գիտեիք, դրա համար էլ անմիջապես ձեզ վրա վերցրեցիք ու խորապես նեղվեցիք ։))) ԱԺժջան

1 204 просмотров
Загрузка...