Լրահոս

Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքը ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ

Загрузка...

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի ժամանակով 12-ին, Ֆրանսիայի Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Ազգային հարգանքի տուրքը ուղիղ հեռարձակվելու է ֆրանսիական հեռուստատեսությամբ ու նաև առցանց կայքերով:

Արարողությանը ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին մասնակցելու են ընտանիքի անդամները, հրավիրված պաշտոնյաներ։

Ըստ տեղեկությունների, արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

794 просмотров
Загрузка...