Լրահոս Շոու-բիզնես

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

Загрузка...

Դերասան Բեն Ավետիսյանը սկսել է նկարահանվել «Էլենի օրագիրը 2» նախագծում։ Tert.am Life–ի հետ զրույցում Բենը պատմել է ինչպես նոր կերպարի, այնպես էլ «Կենտրոն» հեռուստաընկերության «Երևի» հեռուստասերիալի հետ համագործակցությունը նախատեսվածից շուտ դադարեցնելու պատճառի մասին։

Բենը դադարել է նկարահանվել «Երևի» հեռուստասերիալում մինչև «Էլենի օրագրում» խաղալու առաջարկ ստանալը։ «Վեճ չի եղել, «Երևի»–ից դուրս եմ եկել տեխնիկական պայմանի պատճառով։ Եղել է պայման, որն ինձ հարմար չի եղել և չեմ համաձայնել։ Խոսքը ստեղծագործական կամ սցենարային պայմանի մասին չէ»,– ասաց Բենն ու հավելեց, որ մոտ 2 ամիս առաջ է դուրս եկել «Երևի» հեռուստասերիալից։

«Էլենի օրագիրը 2»–ում Բենը կներկայանա Միկայի կերպարով։ Դերասանը ոգևորված է այս հերոսին մարմնավորելու առաջարկով։ Մեր նախորդ զրույցում նա ասել էր, որ շատ է ցանկանում իր կերպարներից տարբերվող դերով ներկայանալ։ Հիմա նա ունի այդ հնարավորությունը։

«Միկան իմ խաղացած կերպարներից ամենաբացասականն է, սակայն այս դեպքում ունենք բացասական  համով կերպար՝ չարաճճի տղա։ Այստեղ խաղալու շատ տեղ կա, քանի որ այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել։ Բարի կերպարն իր մեջ ինչ–որ առումով միատոնություն ունի։ Այս դեպքում գունային գամման ավելի շատ է»,– ասաց դերասանն ու հավելեց, որ դեռ չգիտի` կերպարներից որևէ մեկի հետ սիրային գիծ կունենա՞, թե՞ ոչ։ –Դեռ ցույց ենք տալիս կերպարային գիծը։ Միկան ունի նախապատմություն։ Նա եղել է հերոսների կուրսընկերը, ունի պատմություն նրանց հետ։ Պրոբլեմատիկ տիպ է, որն ինչ–ինչ պատճառներով 2 ամսով բացակայել է ինստիտուտից։ Կոնֆլիկտային, բայց համով կերպար է։ Կարծում եմ` անգամ բացասական կերպարն իր հոգու խորքում ունենում է դրական կողմ»։

«Շանթ» հեռուստաընկերությունը Բենի համար նոր աշխատավայր չէ, ժամանակին նա խաղացել է այստեղ, «Էլենի օրագրի» ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ էլ աշխատելու փորձ ունի։ Ստեղծագործական թիմին Բենն արագ է ինտեգրվել։ Մարինկա Խաչատրյանի, Էդգար Իգիթյանի, Իննա Խոջամիրյանի, Մարիամ Ադամյանի հետ նկարահանվելու փորձ ունի, Հասմիկ Խոջյանն իր համակուրսեցին է, Սիսիան Սեփանյանին ևս ճանաչում է, Միկա Ղափլանյանի հետ ծանոթացել են նկարահանման հրապարակում և արդեն հասցրել է իրան։

Արդեն իսկ կայացած նախագծում ներկայանալը բենին շատ է ուրախացնում։ Ասում է` արդն իսկ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել։ «Եթե նախագիծն ունի երկրորդ եթերաշրջան, նշանակում է` ունենք ստացված նախագիծ` ստացված դերասանական և ստեղծագործական կազմով։ Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ պրոֆեսիոնալ անձնակազմի, կայացած դերասանների հետ։ Առաջին արձագանքները շատ բուռն են։ Հազարավոր նամակներ եմ ստանում, մարդիկ ասում են, որ ուրախ են ինձ տեսնել այս նախագծում։ Ինչ–որ չափով համարում են, որ ես այն կլրացնեմ։ Ինձ համար դա շատ ուրախալի  արձագանք է։ Ինչ–որ չափով ես կայանալու ճանապարհին դերասան եմ, իսկ նախագիծը միայն իմ գնահատմամբ չէ ստացված»,–եզրափակեց դերասանը։

Ամալյա Հովհաննիսյան

486 просмотров
Загрузка...