Լրահոս

Ձերբակալվել է Ոստիկանության բաժնի պետի տեղակալը. «Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը։

Նա մեկ անգամ՝ 2017-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերականգնվեց իր պաշտոնում, թեև մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանությունների, մեղադրյալներին ծեծելու մասին։

Դեռևս հստակ չէ, թե ինչի համար է Տիտանյանը ձերբակալվել, սակայն երկու վարկած է շրջանառվում։ Առաջինը Ալավերդցի Վահագի գործի շրջանակում, իսկ երկրորդը՝ խոշոր փողերի հետ կապված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

1 367 просмотров
Загрузка...