Լրահոս

Քաղաքական մեծամտությունը եւ ցինիզմը կործանել է ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների. Շարմազանովը՝ Փաշինյանին

Загрузка...

«Հարգելի՛ պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը եւ ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Բոնապարտիզմը կործանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, մենք տեսել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով 90 տոկոսից ավելի ձայն ուներ: Իրենցից ավելի հզոր գործիչների է կործանել, եւ երբ, որ դու ասում ես՝ 15 տարի այս կլինի, այն կլինի, Աստված տա՝ 15 տարի Հայաստանում լինի մի ղեկավար, որ ժողովուրդը կծափահարի, բայց մենք տեսել ենք 1991թ.-ին քանի տոկոսով Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, իսկ երբ որ 1992-ի վերջին որպես ուսանող եկա Երեւան, փողոցներում մարդ չէիր կարող գտնել, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր:

Կարող է «Հայք» թերթի խմբագրությունում ասեին, մեկ էլ ՀՀՇ-ի գրասենյակում ասեին», ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե էյֆորիան կարող է 15 տարի շարունակ չանցնի, չի նշանակում, թե արտահերթ ընտրություններ չպետք է լինեն:

Արդյոք նույն պատճառով կործանվեց ՀՀԿ-ն,հարցին Շարմազանովն ասաց՝ միգուցե:

Դիտարկմանը, որ կառավարությունը չի կարող խորհրդարանում չունենալ մեծամասնություն եւ աշխատել ԱԺ-ի հետ, Շարմազանովը դրան երկու վերապահում ներկայացրեց. «Վերապահում առաջին՝ աշխարհում բազմաթիվ օրինակներ կան. Շվեդիան, որտեղ շատ արդյունավետ աշխատում է փոքրամասնության կառավարությունը եւ երկրորդ օրինակը, որը շատ ավելի փաստարկված կասեմ՝ մայիսի 8-ին էլ պարոն Փաշինյանը խորհրդարանում չուներ մեծամասնություն, ինչո՞ւ մայիսի 8-ին հայտարարեցիր, որ կա՛մ ժողովուրդը չի ունենա վարչապետ, կա՛մ կլինեմ միայն ես, ինչո՞ւ այդ ժամանակ չգնացիր արտահերթ ընտրությունների, այն ժամանակ գնայիր արտահերթ ընտրությունների:

1 031 просмотров
Загрузка...