Լրահոս Տեսանյութ

Խորհրդարանն առանց ցնցումների ցրվելու է և դեկտեմբերին լինելու են ընտրություններ. Մանուչարյան

Загрузка...

«Այն 4 կուսակցությունները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում ձևավորում էին  օլիգարխիական համակարգը՝ նրանք դրսի ուժերի ներկայացուցիչն էին ու դրսի պլանն էին իրականացնում։ Նրանք այժմ վտանգ են ներկայացնում, որովհետև շարունակում են լինել դրսի գործիքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա կարծիքով՝ ժողովուրդը այդ ուժերին  հստակ պատասխանել է.«Այսինքն ժողովուրդը հստակ իր ընտրությունը կատարել է, ոչ մի կերպ թույլ չի տա, որ այդ համակարգը հետ գա։ Առաջնորդի շուրջ  կոնսոլիդացիան հսկայական է»։

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ ի վերջո պլանն իրագործվելու է, խորհրդարանը ցրվելու է և ընտրությունները անցկացվելու են դեկտեմբերին. «Ընդ որում երկիրը դրան հասնելու է առանց ցնցումների, որովհետև  դիմադրությունը հալչում է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում

107 просмотров
Загрузка...