Լրահոս

Հոկտեմբերի 2-ի բացահայտումը. խորհրդարանում կրակել են իրար վրա

Загрузка...

Ի սկզբանե Հանրապետական կուսակցությունը մտադրություն չուներ վարչապետի թեկնածու առաջադրելու, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ չեն ունեցել այդպիսի մտադրություն թե՛ նախկինում, թե՛ այժմ: Այս հայտարարությունը բավականին հետաքրքիր է հնչում հոկտեմբերի 2-ի իրադարձությունների համատեքստում, որոնք, ըստ էության, հանգուցային եղան հայաստանյան ներքաղաքական կյանքում և, խոշոր հաշվով, այդ իրադարձությունները՝ հոկտեմբերի 2-ը լիովին հավասարազոր է իր ազդեցությամբ և էֆեկտով մայիսի 2-ին, երբ տեղի ունեցավ առանցքային շրջադարձը և թավշյա հեղափոխության առաջին փուլի հանգուցալուծումը:

Հոկտեմբերի 2-ին էլ եղավ երկրորդ փուլի հանգուցալուծումը: Այդ առումով Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունն իսկապես ուշագրավ է նաև հայտնի աղմկոտ օրենքի ընդունման համատեքստում: Հավատա՞լ ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ հենց սկզբից չեն ունեցել վարչապետ առաջադրելու նպատակ, թե՞ այդ նպատակից հրաժարվեցին միայն հոկտեմբերի 2-ից հետո: Շատերն են իհարկե կասկածի տակ դնում այն, որ ՀՀԿ-ն կարող է լինել ազնիվ: Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ այսպես ասած անազնվության այդ կանխավարկածի պարզունակ ընկալումները հազիվ թե համարժեք լինեն ներքաղաքական իրողությունների ամբողջ ծավալին ու խորությանը՝ դրանց գնահատման և եզրահանգումների համատեքստում:

Այդուհանդերձ դիտարկենք իրավիճակը ՀՀԿ, այսպես ասած, ազնվության կանխավարկածով՝ հավատալով, որ հենց սկզբից չեն ունեցել վարչապետ առաջադրելու մտադրություն: Այդ դեպքում ո՞ւմ մտադրությունն էր աղմկոտ հայտնի օրինագիծը: Դա նշանակում է, որ խորհրդարանի անհասկանալի մեծամասնությունը կամ եղել է բոլորովին այլ ազդեցության ներքո, և Վահրամ Բաղդասարյանն ըստ էության ակնարկում է այդ մասին, որ աղմկոտ օրինագծի «հեղինակին» պետք է փնտրել ՀՀԿ-ից դուրս, իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ որտեղ և ինչո՞ւ է ՀՀԿ-ն այդ դեպքում միացել դրան, կամ Բաղդասարյանն ակնարկում է, որ աղմկոտ օրինագծի նպատակը եղել է այսպես ասած քաղաքական դաշտը կամ խորհրդարանական մեծամասնությունը՝ իր տարբեր կոնֆիգուրացիաներով հանդերձ պայթեցնելը: Վահրամ Բաղդասարյանը ակնարկում է, որ ՀՀԿ-ն կարող է նույնիսկ չմասնակցել դեկտեմբերի արտահերթ ընտրությանը: Ընդ որում, դա կարող է լինել միանգամայն ռացիոնալ որոշում, որովհետև չափազանց դժվար է գտնել ՀՀԿ մասնակցությունը հիմնավորող ռացիոնալ գոնե կես պատճառ:

Եվ այս համատեքստում հատկանշական է, որ Հանրապետականը հոկտեմբերի 2-ին գործնականում կատարել է մի քայլ, որը իմաստազրկել է արտահերթ ընտրությանը նաև խորհրդարանական մյուս երկու ուժերի՝ ՀՅԴ և ԲՀԿ մասնակցությունը, առնվազն այդ իրողության քաղաքական իմաստով:

Իսկ այդ կերպ խոսքը նախորդ համակարգի մասին է, որը, այսպես ասած, տեղաբաշխված է եղել ոչ միայն ՀՀԿ, այլ նաև ԲՀԿ և ՀՅԴ բաժնետոմսերում՝ որպես հիմնական ակտիվներ: Դա, անշուշտ, ՀՀԿ այսպես ասած լավությունը չէ հանրությանը, այլ պարզապես համակարգի, այսպես ասած, բնույթի հետևանք: Գործնականում, քաղաքական իմաստով հոկտեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցավ այն, ինչ քրեական իմաստով ողբերգական հետևանքով եղավ Կարամելի Հարութի ու Յուվեցի Կարոյի հետ: Խորհրդարանական ուժերը հոկտեմբերի 2-ին, ըստ էության, կրակեցին իրար վրա, բարեբախտաբար միայն քաղաքական իմաստով:

1in.am

450 просмотров
Загрузка...