Լրահոս Տեսանյութ

Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան՝ քծնանքը վտանգավոր է

Загрузка...

Քաղաքականության մեջ կա մորթապաշտ և պատեհապաշտ մարդկանց մի տեսակ, որը չունի սկզբունքներ, չունի գաղափարներ, և որի միակ նպատակը այս կյանքում իշխանության թևի տակ ծվարելն է։ Բայց մի գիշերում նրանք պատրաստ են լքել հին տերերին, նոր տերեր գտնելու ակնկալիքով։ Հենց այդ մարդիկ են, որ այսօր արագորեն հեռանում են ՀՀԿ-ից, հավատարմություն հայտնելով նոր իշխանությանը։

Ինչպե՞ս կգնահատեք այս վերջին օրերի իրավիճակը «Առաջին լրատվական»-ի հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց․ «Սկսենք նրանից, որ այս իրավիճակը նոր չէ։ Սա շատ ծանոթ իրավիճակ է, դեռ մայիսին էին շատերը սպասում սրան, սակայն ձգձգվեց և հոկտեմբերի 2-ը ավելի շատ կատալիզատոր դարձավ։ Այն մարդիկ, որոնք հույս ունեն մնալ իշխանության մեջ՝ կապ չունի, թե որ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ, բնականաբար, սկսեցին հեռանալ։ Հիմնականում դրանք օլիգարխներ են, այսինքն՝ մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

406 просмотров
Загрузка...