Լրահոս

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը՝ Օպերային թատրոնում, հուղարկավորությունը՝ Եռաբլուր պանթեոնում

Загрузка...

Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ մահացել է ազատամարտիկ, ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԸ, որն առավել հայտնի է միայնակ գայլ մականունով։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանն իր ցավակցական ուղերձն է հղել Ծաղկահովիտցիներին, Խանդոյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, որում մասնավորապես ասված է «Մեծ ցավ ապրեցինք, երբ լսեցինք Արցախյան ազատամարտի հերոս, ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Եզնիկի (Հենդոյի) Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, մահվան բոթը: Նա մեծ ավանդ է ունեցել Հայոց Բանակի կազմավորման և զորացման գործում, եղել է սիրված հայ, հայր, ընկեր, մերձավոր և բարեկամ՝ իր անունը թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:
Ի դեմս Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, համայնքի բնակիչների՝ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին և խոր վշտի այս ծանր պահին մազթում արիություն ու հոգու կորով:
Մենք ազգ ենք, որն իր գոյության ընթացքում հանդիպել է բազում դժվարությունների, պատվով է հաղթահարել իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ, զարկել է, զարկվել է, հեղել է արյուն, պարտվել, բայց միշտ պատվով է դուրս եկել ցանկացած իրավիճակից: Ու այս ամենը մեր ՀԱՅ կոչվելու, մեր հզոր բանակի, մեր կամքի ու եռանդի շնորհիվ է: Հայոց հողը ծնել է, ծնում է և դեռ կծնի հերոսներ, ազգային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ:
Հենց այսպիսին էր մեր Արայիկը, մեր Միայնակ Գայլը…
Մնաս բարով ընկեր, մնաս բարով ՀԱՅՈՐԴԻ…»,- ասված է Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ այս տարվա օգոստոսի 17-ին, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ծաղկահովիտի մշակույթի տանը, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հողարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին Եռաբլուր պանթեոնում:

1 917 просмотров
Загрузка...