Լրահոս Տեսանյութ

Եթե հանրապետականները ինչ-որ սահմանից դուրս գան, ապա կարծում եմ, որ դժվար կլինի մարդկանց զսպել

Загрузка...

Մի պահ շատ մեծ պանիկա կար հասարակության շրջանում, երբ բոլորը վախենում էին վարչապետի հրաժարականից։ Սակայն նշանավոր հուշագրի ստորագրումից հետո կրքերը, կարծես, հանդարտվեցին։ «Առաջին լրատվական»-ի հարցին՝ այնուամենայնիվ ռիսկեր կա՞ն, թե՞ չէ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Էն կուսակցություններին, որոնք վերջին կես տարում 4-5 անգամ փոխեցին իրենց դիրքորոշումը, դժվար է հավատալ։ Բայց հուսով եմ, որ այս վերջին պայմանավորվածությունները, հատկապես Հանրապետական կուսակցությունը, չեն համարձակվի խախտել, մի պարզ պատճառով, որ իրոք ժողովրդի կողմից կարող է սկսվել լուրջ դժգոհություններ, լուրջ պրոցեսներ, որոնք չի կարողանալու կանխել Նիկոլ Փաշինյանը։ Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեծ հեղինակություն, մարդիկ հավատում են, սակայն ամեն ինչին չափ ու սահման կա։ Եթե հանրապետականները ինչ-որ սահմանից դուրս գան, ապա կարծում եմ, որ դժվար կլինի մարդկանց զսպել»։

 



«Հանրապետական կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, չկա՝ դիակ է․ հոկտեմբերի 2-ի որոշումով փակեցին իրենց հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն։ Իսկ մյուս երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը» և ՀՅԴ-ն, ակնհայտ է, որ վերջին ժամանակներս իրենց ոչ հստակ պահելը լուրջ հարցադրումներ է դնում այդ ուժերի նկատմամբ․ անվստահությունն աճում է, իրենք ձայները միանշանակ կորցնում են, բայց հուսով եմ, որ գոնե հիմա նրանք իրենց դիրքերից հետ չեն կանգնի»,- հավելեց քաղաքագետը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

1 961 просмотров
Загрузка...