Լրահոս

ի՞նչ սպասել Թրամփի խորհրդականների այցից

Загрузка...

Հայաստանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին: Ջուլիանին նախագահական ընտրություններում եղել է Թրամփի խորհրդատուների թիմում, բավականին արդյունավետ է աշխատել նաև Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։
Երևանում Ջուլիանին հայտարարել է, որ ինքն անձամբ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և այն պատմական փաստ է։ Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի մասին՝ նա նշել է, որ այդ գործը երկու երկրների կառավարություններինն է։

Հայտնի է, որ տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան է ժամանում Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Երեկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերին է անդրադարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ափսոսանք հայտնել, որ ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը. «Հույս ունեմ, որ առաջիկա շփումների ժամանակ կինտենսիվանա՝ չնայած նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և շատ կարևոր ու հետաքրքիր հանդիպում ունեցանք։ Ես ասել եմ, որ մենք պատրաստվում ենք ինտենսիվացնել մեր շփումները»։




https://yerevan.today/media/k2/items/cache/21190_TEVAN_M.jpg

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված այցելություններին, նշեց, որ Հայաստանը պետք է սահմանի հետևյալ օրակարգը. «Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավում, աշխուժացում, խորացում ու զարգացում։ ԱՄՆ-ի հետ կապված մենք շահեր ունենք, որովհետև այնտեղ Սփյուռք կա, իր հերթին ԱՄՆ-ն այս տարածաշրջանում շահեր ունի՝ այստեղ կան էներգետիկ ռեսուրսներ, կա արցախյան խնդիրը, որի համանախագահն է Միացյալ Նահանգները։ Բացի դրանից՝ այստեղ է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ապրում են հայեր, իսկ ԱՄՆ-ում կան շատ ԱՄՆ քաղաքացիներ, որոնք հայեր են ու այդ քաղաքացիները իրենց երկրի առջև հարց են բարձրացնում, որ պետք է օգնեք ու օժանդակեք»։

Նրա խոսքերով՝ այս շրջանակներում մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք զարգացնում մեր համագործակցությունը։ «Ինչպես ենք անում, որ զարգացման նոր ծրագրեր գան, էներգետիկ ոլորտում կան ներդրումներ՝ ինչպիսին է հիդրոէլեկտրակայանի ներդրումը, տնտեսական մոդելը պետք է զարգացնենք, որ ներդրումներ գան։ Բացի դրանից՝ ինչ քայլեր պետք է անենք, որ դա հետաքրքիր լինի Միացյալ Նահանգների համար։ Օրինակ՝ մենք հայտարարում ենք, որ մեզ համար կարևոր է ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գիտությանը զարկ տալը՝ այդտեղ համագործակցության ի՞նչ դաշտ կա։ Երկար ժամանակ է՝ խոսվում է երկկողմ հարկման դաշտի բարելավման մասին։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ԱՄՆ-ում հայ ազգություն ունեն ու իրենք փորձում են Հայաստանում ինչ-որ գործունեություն ծավալեն, մեկ այստեղ են հարկվում, հետո էլ՝ ԱՄՆ-ում։ Ի վերջո` այս խնդիրը պետք է լուծում գտնի»- ընդգծեց Թևան Պողոսյանը։

Թևան Պողոսյանը շարունակում է. «Բնականաբար կան անվտանգության խնդիրներ։ ԱՄՆ-ն իր շահերից ելնելով յուրահատուկ վերաբերմունք ունի Իրանի հանդեպ, իսկ Իրանը մեր հարևանն է և սահման ունի մեզ հետ։ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունն է վարում, այնտեղ Սփյուռք ունենք։ Եթե մենք էլ ենք ներգրավվում, պետք է ուշադիր լինենք, որ ոչ թե բախումներ ունենանք, այլ կարողանանք համատեղ լուծումների գնալ։ Չմոռանանք, որ այդտեսակ մարդկանց գալը լավագույնն է նպաստելու հնարավորություններին զարգացնելու, նոր էջ բացելու հայ-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ը մի երկիր է, որն ունակ է իր շահերը աշխարհի ցանկացած կետում առաջ տանել, բայց դրանից բացի՝ իր քաղաքականությունը որոշելուց վերլուծական մեծ փաթեթ է պատրաստում։ Մենք պետք է կարողանանք հին փաթեթը տրանսֆորմացնենք դեպի նորը, որ կարողանանք նորովի մոտեցումներ ձևավորել։ Հինը մեզ չի բավարարում, ներդրումներ չկան, համագործակցությունը օդում է կախված, ուզում ենք նորովի մոտեցումներ՝ ուրեմն այն թղթապանակը, որ գտնվում է ԱՄՆ պետքարտուղարությունում, որի վրա գրված է Հայաստան, դրա բովանդակային մասի վրա պետք է նոր բովանդակություն ավելացնենք»։





Թևան Պողոսյանը նշում է՝ ճիշտ է, Ջուլիանին եկել է կոնկրետ միջոցառմանը մասնակցելու համար, բայց ԱՄՆ-ն իր շահերով է առաջնորդվում, եթե իրենց պետք է մասնակցել, տեղեկություն ստանալ՝ իրենք դա անում են. «Եկեք օգտվենք այդ հնարավորությունից»։

Մեր զրուցակիցը մեջբերում է Փաշինյանի մեկնաբանությունը և նշում ՝ այս բոլոր շփումները պետք է ճանապարհ հարթեն դեպի նոր թղթապանակի ձևավորումը։

 

205 просмотров
Загрузка...