Լրահոս

Շիրակում տեղացել է առաջին ձյունը

Загрузка...

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Շիրակում տեղաց առաջին ձյունը։ Աշոցք 26․10․2018»:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Սուրենյանը գրել էր. « Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, քամու առավելագույն արագությունը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում կհասնի 25-30 մ/վ։

 

Հոկտեմբերի 25-ին կեսօրից սկսած, և հոկտեմբերի 26-ին ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։

Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով»։

Տեսանյութը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

379 просмотров
Загрузка...