Լրահոս Տեսանյութ

Բժշկական համալսարանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը քաշքշում քաղաքացուն

Загрузка...

Երևանի պետական բժշկական համալսարանը տեսանյութ է հրապարակել Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նարեկ Վանեսյանն ինչպես է արձագանքում, ապա հրելով տարածքից հեռացնում ներկաներից մեկին։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը:

Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել  ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել:

Մի խումբ անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ բաց նամակ են գրել վարչապետին, կրթության ու առողջապահության նախարարներին՝ նշելով, որ Նարեկ Վանեսյանը դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք։

287 просмотров
Загрузка...