Ժամանց Լրահոս Շոու-բիզնես

Հարցազրույց երիտասարդ ու տաղանդավոր նկարչուհի Մարինա Կարապետյանի հետ

Загрузка...

Հարգելի Մարինա մոտ ապագայում ի՞նչ նոր ծրագրեր և անակնկալներ ունեք Ձեր ստեղծագործական կյանքում, ինչպես նաև հանդիսատեսի և երկրպագուների համար։

— Մոտ ապագայում իմ սիրելի հանդիսատեսի և երկրպագուների համար պատրաստվում եմ յուրօրինակ ծուցադրություն կազմակերպել Հայաստանում, որի ընթացքում կցուցադրվեն նոր և բազմազան նկարներիս հավաքածուն, որի վրա ներկայումս քրտնաջան աշխատում եմ օր ու գիշեր, որպեսզի հնարավորինս գոհացնեմ մեր խստապահանջ հանդիսատեսին։

Իսկ ի՞նչ եք կարծում Հայաստանում կայանալիք ցուցահանդեսը ինչո՞վ  կտարբերվի Ձեր բազմաթիվ այլ արտերկրում տեղի ունեցած մնացած ցուցահանդեսներից և ի՞նչ սպասումներ ունեք այս ցուցահանդեսից։ — Այս ցուցահանդեսը ըստ իս կտարբերվի մնացած բոլոր ցուցահանդեսներից նրանով, որ այն կայանալու է իմ հայրենիքում, իմ սիրելի Հայաստանում, որից ցավոք սրտի որոշ հանգամանքներից ելնելով երկար տարիներ հեռու եմ գտնվել, սակայն դա չի խանգարում ինձ ամեն տարի գալ և հիանալ իմ հայրենիքով, իմ ծնողներիս ծննդավայրով, իմ համար հպարտության առիթ հանդիսացող Հայաստանով։ Այս ցուցահանդեսը կտարբերվի նաև մնացածից այնքանով, որ իմ սիրելի հանդիսատեսը ավելի հարազատ է լինելու ինձ, քանզի իմ հայրենակիցներն են, իմ սիրելի Հայ ժողովուրդը։




Ունե՞ք արդյոք Ձեր նկարների մեջ այնպիսի մի նկար, որը Ձեզ համար ավելի թանկ է կամ անգին։

— Ո՛չ այդպիսի նկար չկա, բոլոր նկարներս հավասարաչափ կերպով թանկ ու անգին են ինձ համար, բոլորն էլ ինձ համար իմ ստեղծագործական հարստությունն են, բոլոր նկարներիս վերաբերվում և սիրում եմ ինչպես փոքրիկ էակների, որովհետև բոլոր նկարներիս համար ուժ ու եռանդ չեմ խնայել, մտածել, ստեղծել և պահում  ու մեծացնում եմ, մինչդեռ օրերից մի օր կամ էլ տարիներ անց գուցե՞  Աստծո կամքով նրանք զբաղեցնեն իրենց ուրույն տեղը տարբեր Պատկերասրահներում և միջազգային թանգարաններում։

Ի՞նչը կարող է Ձեր նյարդայնացնել կամ հունից հանել ստեղծագործական կյանքում և նաև առօրյա կյանքում։ Կան այնպիսի գործոններ որոնք կարող են Ձեզ նման ուրախ և զվարթ աղջկան ստիպել տխրել կամ մտահոգվել։  — Ցավոք սրտի այդպիսի գործոնները շատ են, սակայն վերջերս հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, երբեմն այդպիսի գործոնները օգնում են մեզ կայանալ, հասկանալ կյանքի դառը ճշմարտությունը, իր լավ ու վատ կողմերով։ Եթե ներկա պահին գտնում եմ և հասկացել եմ, որ անցյալ ժամանակում որևէ մեկը մի վատ բան է արել իմ նկատմամբ` ապա այդ մարդիկ մնում են հենց նույն այդ անցյալում, փակելով իրենց ետևից անցյալի էջը և առիթ են հանդիսանում որպեսզի շարունակեմ թերթել կյանքի հետագա նոր ու ավելի հետաքրքիր էջերը։



Սիրելի Մարինա, իսկ եթե գաղտնիք չէ ապա կպատասխանե՞ք բացի ստեղծագործական կյանքից ինչպե՞ս է ընթանում  նաև Ձեր անձնական կյանքը և արդյո՞ք նման տաղանդաշատ ու  շնորհալի գեղեցկուհու սորտը դեռ ազատ է, դուք գտել ե՞ք Ձեր կյանքի ամենա գունեղ էակին։  — Այս հարցին կփորձեմ պատասխանել շատ կարճ և համառոտ. Իմ սիրտը միշտ զբաղված է իմ հարազատներով, մտերիմներով ու ընկերներով, իսկ անձնական կյանքի մասով կսպասեմ ընդամենը, որ <<Ես երջանիկ եմ>> և ի սրտե մաղթում եմ բոլորին որպեսզի իրենք ևս լինեն երջանիկ ու հաջողակ…

infonewss.ru

377 просмотров
Загрузка...