Լրահոս Շոու-բիզնես

Գոռ Վարդանյանի նոր 18+ ֆիլմը կոռուպցիայի մասին է

Загрузка...

Գոռ Վարդանյանը նոր հեռուստասերիալ ունի, որը նախատեսված է 18 տարեկանից բարձր լսարանի համար և հասանելի կլինի միայն Ucom ցանցում գործող տեսավարձույթ Vod բաժնում և PanArmenian TV յութուբյան պաշտոնական ալիքում։ «Կոռուպցիա» խորագրով ֆիլմը նկարահանվել է նախորդ տարի, եթերում կլինի նոյեմբերի 5-ից։

Գոռ Վարդանյանի, Գայանե Ավետիսյանի, Ալլա Վարդանյանի, Սամվել Օհանյանի, Սոս Կարապետյանի, Մալիկա Կիրիլյուկի, Վահագն Գալստյանի, Հայկ Խերանյանի և այլոց մասնակցությամբ ֆիլմի սցենարը գրվել է Գոռ Վարդանյանի մտահղացման հիման նրա։ Նրա փոխանցմամբ` սցենարի վրա աշխատել են մոտ 8 ամիս։

Tert. am Life–ի հետ զրույցում Գոռը շեշտեց, որ ֆիլմը կենտրոնացած է ոստիկանի աշխատանքի վրա։ Հերոսը, որին մարմնավորում է հենց ինքը, ոստիկան է։

«Ամենամեծ ուրախությունս այն է, որ կարողացել եմ պրոպագանդել ոստիկանի նշանակությունն ու դերը մեր հասարակությունում։ Ես իրականում էլ աշխատել եմ այդ  համակարգում։ Դա բավականին բարդ աշխատանք է։ Լինելով բավականին բարձր դիրքով մարդ` հերոսը պետք է տիրապետի քաղաքի քրեական աշխարհին, որպեսզի ապահովի բնաչության  հանգիստ կյանքը,– շեշտեց Գոռը ու կարևորեց, որ ոստիկանների հանդեպ հասարակական ընկալման փոփոխությունը։ –Արտերկրում այս համակարգի աշխատողներին ընկալում են որպես անվտանգության երաշխավոր։ Ես նպատակ ունեմ, որ մեզ մոտ էլ ոստիկանին ընդունեն որպես անվտանգության երաշխավոր։ Համակարգի  աշխատակիցները բավականի  դժվարությունների միջով են անցնում, ինչը պետք է գնահատել»։

Գոռը նշեց, որ ֆիլմը նկարահանվել է ոստիկանության աջակցությամբ։ Նա շեշտեց, որ նախորդ տարի մեկ ամիս օր ու գիշեր նկարահանումներ են իրականացրել։ 18+ ֆիլմում կան նաև բաց տեսարաններ, սակայն, ըստ Գոռի, ամեն տեսարան իր չափն ունի։

Իր ֆիլմերում, որպես կանոն, Գոռն է ռեժիսորը, սցնարիստը, պրոդյուսերը, գխավոր դերակատարը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված բոլոր աշխատանքներն ինքն է անում ու արդյոք դա չի բարդացնում աշխատանքը։ Գոռը նկատեց, որ իր հետ նաև թիմ է աշխատում, մասնավորապես, երկրորդ ռեժիսորը եղել է Լուսինե Մարտիրոսյանը։ Սցենարն էլ թեև գրվել է իր գաղափարի հիման վրա, այնուամենայնիվ դրա ուղղությամբ մի ամբողջ խումբ է աշխատել. «Ես ունեմ լավ ու մեծ թիմ, պարզապես եմ եմ կանգնած թիմի գլխին և իմ անունն է շատ քննարկվում»։

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

302 просмотров
Загрузка...