Առողջություն Լրահոս

Սրոհունդով բնական դեղամիջոցներ՝ դերմատիտի բուժման համար

Загрузка...

Երբ ալերգենը կամ մեկ այլ գրգռող նյութը հայտնվում է մաշկի վրա, առաջանում է բորբոքում կամ դերմատիտ: Այս հիվանդությունը հիմնականում դրսևորվում է մաշկի կարմրածությամբ, թեփոտվածությամբ ու մաշկային քորով: Բացի այդ, մաշկի վրա կարող են առաջանալ նաև բշտիկներ, որոնք հաճախ վնասվում են ու արյունահոսում:

Դերմատիտի դեպքում հարկավոր է դիմել փորձառու մասնագետին, որն էլ կնշանակի անհրաժեշտ բուժումը: Մասնագետները նշում են, որ ինքնաբուժութունը կամ անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի հարկավոր է խստորել հետևել բժշկի ցուցումներին:

Սակայն, այնուամենայնիվ, դերմատիտի ախտանշանները կարելի է մեղմել նաև ժողովրդական միջոցներով՝ մասնավորապես սրոհունդով (зверобой) պատրաստված դեղամիջոցներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1-ին բաղադրատոմսը. մաշկային քորից ազատվելու համար խորհուրդ է տրվում ախտահարված հատվածներին սրոհունդի, ծիծեռնախոտի և եզան լեզվի տերևների եփուկ: Կարելի է նաև մառլան թրջել սրոհունդի գոլ եփուկով կամ թուրմով և օգտագործել կոմպրեսի տեսքով: Կոմպրեսը հարկավոր է դնել ախտահարված մաշկին և թողնել 10-15 րոպե:




2-րդ բաղադրատոմսը. քորից ազատվելու համար կարելի է նաև օգտագործել մեղրի և սրոհունդի թուրմի խառնուրդը: Այն պատրաստելու համար հարկավոր է 50 մլ թուրմին ավելացնել 100 գրամ մեղր, լավ խառնել այնուհետև ստացված խառնուրդը մառլայի միջոցով կոմպրեսի տեսքով դնեմ ախտահարված մաշկին:

3-րդ բաղադրատոմսը. թաց էկզեմայի դեպքում կարելի է 20 մլ լոսյոնին (ցանկացած լոսյոն, սակայն առանց հոտավետիչների) ավելացնել մեկական կաթիլ սրոհունդի, ծիծեռնախոտի, վաղենակի և երիցուկի յուղ, լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը մառլայի միջոցով թրջոցի տեսքով դնել մաշկի ախտահարված հատվածներին:

4-րդ բաղադրատոմսը. դերմատիտի դեպքում սրոհունդի թուրմը կարելի է կիրառել նաև առանց հավելումների, քանի որ այն օժտված է ախտահանող ու կապող հատկություններով և պարունակում է աղաղանյութեր, պրովիտամին A, ինչպես նաև C և PP վիտամիններ: Այս դեպքում թուրմը հարկավոր է պատրաստել 1:5 հարաբերակցությամբ:

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

81 просмотров
Загрузка...