Լրահոս Տեսանյութ

Կարելի է երրորդ անգամ ևս փորձել և կոչ անել «նալի ու մեխի արանքում» գտնվող քաղաքական ուժերին․ Զոհրաբյան

Загрузка...

«Ընտրական օրենսգրքի տապալումը անակնկալ էր, որովհետև ես հույս ունեի, որ գոնե այս անգամ այն պատգամավորները, որոնք իրենց համաձայնությունը տվել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկզբունքորեն կողմ էին արտահայտվել նոր ԸՕ-ին, կգան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ «Ծառուկյան» խմբակցության բոլոր 31 պատգամավորները ներկա էին քվեարկությանը: «Անկեղծորեն ցավում եմ, որ այսպես եղավ, որովհետև մենք կորցրինք հնարավորությանը՝ ընտրության գնալ շատ ավելի ճշգրիտ խաղի կանոններով Ընտրական օրենսգրքով»,- նշեց մեր զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կարելի է երրորդ անգամ ևս փորձել և կոչ անել այն քաղաքական ուժերին, «որոնք միշտ լինում են նալի ու մեխի արանքում՝ մի մասը գալիս է, մի մասը չի գալիս: Այստեղ 1 ձայնի խնդիր կա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

170 просмотров
Загрузка...