Լրահոս Տեսանյութ

«Մամուլ սուրճի հետ»․ ՀՀԿ-ն հեղինակազրկվել է, պետք է փորձեն վերաբրենդավորվել

Загрузка...

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման հյուրն է «Այսօր» լրատվական կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանը:

«Ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, թե ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի կողմից կար սաբոտաժ կամ հստակ միտում, ուղղակի կային բացակա պատգամավորներ»,- նշեց նա՝ անդրադառնալով Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի տապալմանը:

Հասմիկ Համբարձումյանը չի պատկերացնում, որ ՀՅԴ-ն կարող էր գնալ այդպիսի հակաքայլի. «Ընդամենը մեկ ձայն էր պակասում, և դա կարող էր լինել, ասենք, Հակոբ Բեգլարյանը»:

Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը, մեր զրուցակիցն ասաց. «Հանրապետականի հնարավորությունները շատ ցածր եմ գնահատում, թեպետ իրենք հավակնություններ ունեն: Գուցե իրենք լինեն 4-րդ ուժը՝ չգիտեմ, բայց որ իրենց հեղինակությունը հեղափոխությունից հետո և մինչ այդ էլ շատ ցածր է՝ փաստ է. գուցե փորձեն վերաբրենդավորվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

89 просмотров
Загрузка...