Լրահոս Շոու-բիզնես

«Միան ավելի ամրապնդեց մեր ընտանիքը». Վաչեն ու Գայանեն տոնում են իրենց ամուսնության 5–ամյակը

Загрузка...

Դերասան Վաչե Թովմասյանն ու լրագրող Գայանե Մանուկյանն այսօր տոնում են իրենց ամուսնության 5–ամյակը։ Ամուսինները, սակայն, չեն պատրաստվում հատուկ նշել այս օրը։  Tert.am Life–ի հետ զրույցում Գայանեն ասաց, որ ոչինչ չեն պլանավորել, եթե, իհարկե, ամուսինն ինչ–որ անակնկալ չի մտածել իր համար:

Գայանեի խոսքով` ոչ ինքը, ոչ էլ Վաչեն առանձնապես չեն հիշում հատուկ ամսաթվերը, որպես կանոն, իրենց ծնողներն են հիշեցնում տոների մասին։ «Հետևողական չենք այդ հարցում, որովհետև կյանքի հորձանոտում չենք ֆիքսվում օրերի վրա։ Ամեն օրն էլ տոն է մեզ համար։ Իրարից չենք նեղանում, որ չենք հիշել»,– ասաց նա։

Խոսելով 5 տարվա համատեղ կյանքի մասին` Գայանեն նկատեց, որ տարիների ընթացքում ինքն ու ամուսինը սովորել են հանդուրժողականություն, ինչն այդքան էլ հեշտ չէր. «Այսօր իմացա, որ գերմանացիները 5-ամյակը համարում են «փայտե հարսանիք», երևի ամեն ինչ սկսում է ամրանալ, դա է պատճառը»։

Ըստ Գայանեի` ամուսինների ճանաչողական փուլը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, ինչն ավելի է հետաքրքրացնում հարաբերությունները։ Շատ զույգեր բողոքում են, որ ամուսնությունից հետո հարաբերությունների ռոմանտիկ բնույթը նվազում է, ինչը բացասական են գնահատում։ Գայանեն նկատեց, որ ընտանեկան կյանքն իր հետաքրքրությունն ունի։

«Ամեն փուլ ունի իր հետաքրքրությունը։ Ժամանակի ընթացքում ավելի իմաստուն ենք դառնում։ Դրա ձեռքբերման փորձառությունն ուրիշ հետաքրքիր փուլ է, անփոխարինելի գիտելիք է, և շատ ավելի հետաքրքիր փուլ, քան  ռոմանտիկ շրջանը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչպես ես վերաբերում այդ փուլերին։ Ամեն դեպքում, դա աշխատանք է»,– շեշտեց նա։

Զույգի փոքրիկը` Միան, շուտով կդառնա 2 տարեկան։ Գայանեի խոսքով` դուստրն ավելի է ամրացրել իր և Վաչեի հարաբերությունները։

«Ընդհանուր սերն ու հոգսը միավորում է։ Բալիկը միանշանակ շատ լավ ազդեցություն է ունենում զույգի հարաբերությունների վրա։ Բնականաբար, ժամանակդ ու ուշադրությունդ կիսվում են, ամուսինդ պետք է ըմբռնմամբ մոտենա դրան և չսրտնեղի,– ասաց նա ու հավելեց, որ Վաչեի հետ առանձին ժամանակ անցկացնելու համար էլ տարբերակներ գտնում են։ –Մենք անպայման ժամանակ հատկացնում եք համատեղ ժամանցին։ Երեխայի հետ էլ ենք շատ ժամանակ անցկացնում, որը ևս շատ հետաքրքիր է։ Դա էլ նոր տեսակի ընտանեկան ժամանց է, որը վայելում ենք»։

Ամալյա Հովհաննիսյան

142 просмотров
Загрузка...