Լրահոս

Դեռ ճիշտ չի ասել, որ «Լույս» դաշինքը պառակտված է․ «Հանրապետության» անդամը փակագծեր բացեց

Загрузка...

«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեռ հստակ որոշում չունեն՝ դաշինքով կմասնակցեն ընտրություններին, թե առանձին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ, «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով լուրերին, որ «Լույս» դաշինքը պառակտման շեմին է, քանի որ չեն կարողանում համաձայնության գալ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցում:

«Մենք այսօր կամ վաղը հանդես կգանք հայտարարությամբ։ Տարբեր քննարկումներ ունեցել ենք, այդ թվում այն տարբերակով, որ «Հանրապետություն» կուսակցության անդամները «Լուսավոր Հայսատանի» ցուցակով մասնակցեն ընտրություններին։ Դեռ ճիշտ չէ ասել, որ «Լույս» դաշինքը պառակտված է, երբ որ կլինի հայտարարություն, նոր կարող ենք ասել, որ «Լույս» դաշինքը գոյություն չունի»,- ասաց Անի Խաչատրյան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  դեռ ընդհանուր որոշում  չունեն, միասնական որոշում ունենալու դեպքում հանդես կգան հայտարարությամբ։



Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հրաժարվեց հարցազրույց տալ: Երկու կուսակցությունների մի քանի անդամներ էլ ընդհանրապես չպատասխանեցին NEWS.am-ի զանգերին։

Հատկանշական է, որ այսօր լրագրողները «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել են, թե արդյոք ինքը կլինի՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում, ինչին նա հստակ բացասական պատասխան է տվել: Փոխարենը նշել է, որ «Լույս» դաշինքով մասնակցության հարցը դեռ քննարկումների փուլում է. «Կոնսուլտացիաները շարունակվում են ձեւաչափի շուրջ, կորոշենք, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու ընտրություններին: Դետալները շուտով կհրապարակվեն»,-ասել է նա:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, հնարավոր է, առանձին մասնակցեն:

Ըստ այդ լուրերի, քննարկումների ժամանակ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը մտահոգություն է հայտնել, որ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում 7 տոկոսի շեմը հաղթահարելու դժվարություններ կառաջանան եւ առաջարկել է Արամ Սարգսյանին, որ միասին ընտրություններին մասնակցեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:

Արամ Սարգսյանն էլ չի համաձայնել այս առաջարկին և նպատակահարմար է համարել դաշինքով մասնակցությունը, քանի որ նրա կարծիքով՝ այդ դեպքում միասին կկարողանան անցողիկ շեմը հաղթահարել: Արդեն մի քանի օր է, կողմերին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ:

157 просмотров
Загрузка...