Լրահոս Տեսանյութ

ԱԱԾ-ն պետք է իրենից մաքրի քաղաքական ոստիկանության լաքան

Загрузка...

«Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է հրաշալի և պետք է շարունակվի, բայց շատ կուզենայի, որ նաև քաղաքական կոռուպցիան ի հայտ բերվեր, մասնավորապես ՀՀ ԱԱԾ-ն երկար տարիներ գործել է որպես քաղաքական ոստիկանություն, այսինքն՝ լսել են քաղաքական ընդդիմության առաջնորդներին, ընդդիմադիր գործիչներին, սև տեխնոլոգիաներ են կիրառել և այլն: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ԱԱԾ-ն, որը վերջին ամիսներին միանգամայն դրական լույսի ներքո է ներկայացել Հայաստանի հանրությանը, հիմա անի նաև այդ քայլը՝ բացահայտի և հասարակությունը մաքրի երկակի ծառայություն կատարած մարդկանցից: Նրանք ծառայել են Հայաստանի քաղաքական դաշտը ոչնչացնելուն, ապականելուն: Մենք նոր օրինակարգ Ազգային ժողովով մտնում ենք հնգամյա շրջան, սա հենց այն պահն է, որ այդ շրջանը մտնենք առանց այդ մարդկանց, հակառակ պարագայում նրանք կարող են հրավիրվել ասուլիսների, այս կուսակցությունից այն կուսակցություն մտնել, ձևանալ ընդդիմադիր, փորձագետ: Կուզենայի, որ օտար ծառայությունների գործակալներին էլ բացահայտեին»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը:




Նրա դիտարկմամբ՝ սա առաջին ընտրությունն է, երբ որ քննարկվում է, որ լավ կլինի ընդդիմություն լինի, չի քննարկում, որ ընտրությունները կեղծվելու են: «Այս առումով հրաշալի իրավիճակ է՝ չկա վախ, որ ընտրությունները կկեղծվեն: Հույս ունեմ, որ ԱԺ քաղաքական թիմերը կլինեն որակյալ: Այդ թիմերի անվտանգությունն ապահովող նախաձեռնություններից մեկը համարում եմ այն, որ ԱԱԾ-ն մաքրի իրենից քաղաքական ոստիկանության լաքան, հետքը: ԱԱԾ-ն չպետք է լինի քաղաքական ոստիկանություն, այդ գործառույթն իրեն ստիպել են կատարել առնվազն վերջին երեք տարին»,- ընդգծեց Վ. Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

145 просмотров
Загрузка...