Լրահոս

«Զարմանում եմ, թե ինչու այդքան երկար տևեց ինձ Երևան հրավիրելը». Արթուրո Սանդովալի ոգևորությունը և Yerevan Jazz Fest 2018-ի անակնկալները

Загрузка...

դրադառնալով հատուկ հյուրին` Արթուրո Սանդովալին, նա շեշտեց, որ նախորդ տարվանից բանակցում են նրա հետ, այս տարի վերջապես կարողացան հրավիրել։ Իր հերթին` Սանդովալին նկատեց, որ չհասկացավ, թե ինչու էր այսքան երկար տևում իրեն Երևան հրավիրելը և շեշտեց, որ հաճույքով է ժամանել Հայաստան։

«Զարմանում եմ, թե ինչու այդքան երկար տևեց ինձ այստեղ հրավիրելը։ Շատ էի ուզում ժամանել Հայաստան։ Ես քիչ բան գիտեմ Հայաստանի մասին, ձեր երկիրը փոքր է, բայց մեծ մարդկանցով։ Շեփորի համար գրված իմ ամենասիրելի ստեղծագործության հեղինակը հայ է` Ալեքսանդր Հարությունյանը։ Շատ տարիներ առաջ Լոս Անջելեսի հայ համայնքն ինձ հրավիրեց նվագելու այդ ստեղծագործությունը կոմպոզիտորի համար։ Դա ինձ համար իսկական մարտահրավեր էր։ Ես ինձ համարում եմ հաջողակ, որովհետև կոմպոզիտորին դուր եկավ նվագը։ Ոչ միշտ ենք հնարավորություն ունենում նվագել  ստեղծագործությունը կոմպոզիտորի առաջ»,– նկատեց նա։

Անդրադառնալով Երևանին, ասաց, որ շատ գեղեցիկ քաղաք ունենք։ Նա նաև հասցրել է նկատել, որ հայ կանայք շատ գեղեցիկ են, նույնիսկ կատակեց, որ պատրաստ է տեղափոխվել Հայաստան։

2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը և Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն ուրախությամբ նկատեց, որ նվագելու են մեծանուն երաժշտի հետ։Հայաստանում անցկացրած 2 օրվա ընթացքում Սանդովալին նաև մաստեր կլաս կանցկացնի։ Կամո Մովսեսյանը հայտնեց, որ առաջարկը եղել է հենց երաժշտի կողմից, վերջինս էլ զարմացավ, որ նման բան չէր նախատեսվում։ Նա նկատեց, որ ամեն երկրում անցկացնում է մաստեր կլաս և սիրով պատմում է իր փորձի մասին։

Վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանն էլ  ոգևորությամբ հայտնեց, որ  լույս է տեսել Եվրոպական ջազի պատմությունը ներկայացնող գիրքը, որը հրատարավել է ԵՄ կողմից։ Այստեղ իր տեղն է գտել նաև հայկական ջազի պատմությունը։ Գրքում Հայաստանի ջազի պատմության ներառումը խնդրահարույց էր, քանի որ Հայաստանը եվրոպական երկիր չի համարվում, սակայն հայկական ջազը «համոզել» է, որ պետք է տեղ ունենա գրքում։

Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին Yerevan Jazz Fest 2018-ը կուղևորվի Շուշի, որտեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի,  Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում։ կամո Մովսեսյանը նկատեց, որ այս համերգին ընդգրկել են ռերիտասարդ, բայց շատ տաղանդավոր երաժիշտների։

Նոյեմբերի 19-ին Երևանում կհյուրընկալվի հանրահայտ Չայնա Մոսեսը, որը ելույթ կունենա  Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Ամալյա Հովհաննիսյան

113 просмотров
Загрузка...