Առողջություն Լրահոս

Արդյունավետ ժողովրդական միջոց եղունգների սնկային հիվանդությունը բուժելու համար

Загрузка...

Ոտնաթաթի եղունգների սնկային ախտահարումը բավական տարածված ու շատ տհաճ հիվանդություն է, որից ազատվելու համար հարկավոր է երկարատև բուժում: Սակայն կա մի հիանալի բնական բուժիչ միջոց, որը կօգնի ազատվել սնկային հիվանդությունից կարճ ժամանակահատվածում:

Գոյություն ունեն սնկային հիվանդության դեմ բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք ոչ միայն թանկարժեք են, այլև հաճախ անարդյունավետ են լինում: Այնուամենայնիվ՝ կան բնական միջոցներ, որոնք և՛ արդյունավետ են, և՛ հասանելի, և՛ անվնաս:

Սակայն հարկ է հիշել, որ անկախ բուժման մեթոդից, մինչ հիմնական պրոցեդուրային անցնելը հարկավոր է պատրաստել շատ տաք ջուր, ավելացնել դրան 1 ճաշի գդալ կերակրի սոդա և քերիչով մանրացրած տնտեսական օճառ, լավ խառնել և ոտքերը 10-15 րոպե դնել ստացված լուծույթի մեջ: Այնուհետև հարկավոր է ոտքերը լավ չորացնել կտրել ախտահարված եղունգի փափկած հատվածները և օգտագործել բուժիչ միջոցը:




Նշված պրոցեդուրայից հետո կարելի է կատարել մեկ այլ պրոցեդուրա, որը կօգնի ազատվել սնկային հիվանդությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բուժիչ միջոց, որի միակ բաղադրիչը կծվիչն (хрен) է: Այս բույսը վաղուց հայտնի է ոչ միայն իր յուրահատուկ համով, այլև բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է ազատվել սնկերից:

Հարկավոր է կծվիչի արմատը քերիչի միջոցով հնարավորինս մանրացնել, այնուհետև ստացված զանգվածը դնել ախտահարված հատվածին և ձիգ վիրակապել: Այս պրոցեդուրան հարկավոր է կատարել քնելուց անմիջապես առաջ և թողնել վիրակապն ամբողջ գիշեր: Հնարավորության դեպքում կարելի է առավոտյան փոխել վիրակապը:Ցանկալի արդյունքին հասնելու համար խորհուրդ է տրվում կրկնել պրոցեդուրան ամեն երեկո մինչ առողջ եղունգի ի հայտ գալը:

Կախված հիվանդության խորության աստիճանից՝ այս մեթոդով բուժումը կարող է տևել բավական երկար ժամանակ (1-6 ամիս), սակայն ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել բուժման կուրսը, այլապես հիվանդությունը կրկին կսրվի:

Սնկային հիվանդության դեպքում շատ արդյունավետ է նաև խնկունին, ուստի որպես հավելյալ բուժիչ միջոց կարելի է օգտագործել այս բույսի յուղը: Հարկավոր է 3 լիտր տաք ջրին ավելացնել 10 կաթիլ նարդոսի յուղ, 10 կաթիլ թեյի ծառի յուղ և 10 կաթիլ խնկունու յուղ, այնուհետև ոտքերը 15-20 րոպե դնել ստացված լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո ոտքերը հարկավոր է լավ չորացնել և ցանկության դեպքում կծվիչով կոմպրես դնել:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

128 просмотров
Загрузка...