Լրահոս

Դեկտեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը միայնակ է մնալու երկրի բոլոր խնդիրների առաջ

Загрузка...

«Մեծ է հավանականությունը, որ կունենանք ազատ, արդար և բովանդակային առումով թերի ընտրություններ: Երեք գործոն կա, որոնք չեն թողնում այս ընտրություններին վերաբերվել մեծ խանդավառությամբ՝ ընտրությունների ժամկետը, Ընտրական օրենսգիրքը և մթնոլորտը, որում այս ընտրությունները տեղի են ունենալու. այս մթնոլորտում հեղափոխական թմբուկի աղմուկն ուժեղ է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ընտրություններով չի ձևավորվելու այնպիսի քաղաքական համակարգ, որը հանգիստ պայմաններում երկիրը կարող է տանել առաջ:

Վերլուծաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է տեսակետներ՝ ընդունելի կամ ոչ ընդունելի, դա այլ հարց է, բայց մի անձով չի կարող լինել առաջընթաց, շատ կարևոր է քաղաքական միավորներ ստեղծելը:

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ քաղաքական տեքստեր չեն հնչում, բացի դեկլարատիվ կետերից՝ ոչինչ չի ասվում:




«Դեկտեմբերի 9-ին հեղափոխությունը վերածվելու է իշխող կուսակցության խմբակցության, հեղափոխության անկեղծ, բայց վերացական լավ նպատակները, երազանքները, արժեքները դառնալու են այդ խմբակցության քվեարկած օրենքներ ու նախագծեր:

Տա Աստված, որ իշխանությունը դեկտեմբերի 9-ից հետո փողոցից գնա աշխատասենյակ: Միևնույն է՝ խնդիրներից չեն կարող խուսափել: Դեկտեմբերի 9-ից հետո Ն. Փաշինյանը միայնակ է մնալու երկրի բոլոր խնդիրների առաջ»,- նշեց վերլուծաբանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ քաղհասարականությունն այսօր քաղաքականացվում է, դառնում է իշխանության թևերից մեկը, ինչը շատ վատ է:

Մանրամասն՝ տեսանյութում:

143 просмотров
Загрузка...