Լրահոս

Ինչպես է ՀՀԿ-ն տապալել անվտանգությունը, իսկ Սերժ Սարգսյանը քողարկել դա

Загрузка...

Արտահերթ ընտրության ՀՀԿ նախընտրական ռազմավարության առանցքում ակնհայտորեն դրվելու է անվտանգության «գաղափարը»: Սա հասկանալի է, առնվազն ծիծաղելի կլինի, եթե ՀՀԿ-ն դնի որևէ այլ գաղափար, այն առումով, որ այդ քաղաքական համարվող կորպորացիայի կառավարման երկու տասնամյակի ընթացքը եղել է հենց որևէ այլ գաղափարի վարկաբեկման ընթացք: Թեև, անվտանգության գաղափարն էլ այդ առումով բացառություն չէ: Այստեղ սովորաբար բերվում է ապրիլի քառօրյա պատերազմի օրինակը, մինչդեռ օրինակները շատ են և դրանց շարքում կա մեկը, որը այդ համատեքստում կարծես թե չի դիտարկվել: Խոսքը Մարտի 1-ի մասին է:

ՀՀԿ-ն փորձում է հանել իր վրայից պատասխանատվությունը Մարտի 1-ի համար և այդ իմաստով հատկանշական էր նաև ՀՀԿ օրեր առաջ արած հայտարարությունը, նաև ՀՀԿ ցուցակում տեղ զբաղեցրած Դավիթ Շահնազարյանի օրեր առաջ արած հայտարարությունները Մարտի 1-ի իրավիճակի, այնտեղ ալկոհոլի ազդեցության և այլնի մասին: Այս տրամաբանությունն էլ անշուշտ հասկանալի է՝ ծանր է տասը մարդու սպանության հանգեցրած իրողությունների համար պատասխանատվություն վերցնելը: Սակայն գանք այս իրողության այսպես ասած «հակառակ» կողմից ու ենթադրենք, որ ՀՀԿ առաջ քաշած «թեզերը» կարող են մոտ լինել իրականությանը կամ ունենալ առնվազն դիտարկվելու այսպես ասած իրավունք: Այդ դեպքում առաջանում է հարց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն իր բացարձակ իշխանության տասը տարիների ընթացքում չբացահայտեց տեղի ունեցածը ամբողջությամբ, ընդհուպ մարդասպաններին, և այդպիսով չփակեց բոլոր հարցերը:

Ի վերջո, եթե տեղի ունեցածի համար ամբողջապես պատասխանատու չէր  գործող իշխանությունը, ապա դա նշանակում է, որ գործող իշխանությունն ամբողջապես պատասխանատու է գործը չբացահայտելու համար, որովհետև խոսքը ամենևին սովորական հանցագործության կամ պարզապես բախումների մասին չէ: Խոսքը Երևանի կենտրոնում տեղի ունեցած ուժային գործողության մասին է, որի հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում սպանվել է 10 քաղաքացի:

Եթե սպանողը իշխանությունը չէ, ապա իշխանությունը կանգնում է լրջագույն պարտավորության առաջ՝ բացահայտել, թե ով է սպանել: Կրկնենք, խոսքը շարքային որևէ հանցագործության մասին չէ, այլ փաստացի իշխանություն-հասարակություն խորքային գործընթացի և քաղաքական իրադարձությունների «բազայի» վրա կատարված մարդասպանության, որն առաջացրել է լրջագույն պետական, նույնիսկ պետականության ճգնաժամ: Հետևաբար, խոսքը այլ բանի մասին չէ, քան ուղղակի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի: Եվ եթե այդ սպառնալիքի հետևում իշխանությունը չէ, ապա իշխանությունը պետք է շտապ բացահայտեր, թե ով է եղել մարդասպանը կամ ովքեր են մարդասպանները, իսկ այլ կերպ ասած՝ ահաբեկիչները:

Ի վերջո ըստ էության ստացվել է, որ ինչ որ մարդիկ եկել են և Երևանի կենտրոնում սպանել տասը քաղաքացի, առաջացնելով լրջագույն քաղաքական, բարոյական, պետական ճգնաժամ: Հետևաբար, մարդասպաններին բացահայտելու խնդիրը ստանում է հիմնարար, առանցքային ոչ միայն բարոյական, այլ անվտանգային նշանակություն: Տասը տարի ՀՀԿ-ն դա չի բացահայտել, ունենալով բացարձակ քաղաքական իշխանություն: Ըստ այդմ, ՀՀԿ բացարձակ իշխանության տասը տարիներին Մարտի 1-ը որպես խմբակային մարդասպանություն գործել է Հայաստանի հանրապետության դեմ, իսկ «չհասկացվածության պատը» քանդելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ մարդասպանության չբացահայտվածության պայման ներում, փաստորեն եղել են ազգային անվտանգության սպառնալիքի չբացահայտվածության քողարկում: Ավելին, գործնականում այդ սպառնալիքի խրախուսում է նաև ներկայումս նոր իշխանության ժամանակշրջանում Մարտի 1-ի գործի քննության այսպես ասած վերակտիվացումը «քաղաքական հետապնդում» բնորոշելու կամ գնահատելու ՀՀԿ հայտարարությունը:

1in.am

 

115 просмотров
Загрузка...