Լրահոս

Փաշինյանն անձամբ Քոչարյանի կալանավորումը կազմակերպել է նախընտրական շրջանում վախի մթնոլորտն ամրապնդելու համար. ՀՀԿ

Загрузка...

Հարգելի հայրենակիցներ

Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի
1-ին նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց
կալանավորումը: Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության
հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ
պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական
վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել:

Ակնհայտ է,
որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են
նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի
ցուցադրության եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը
սաստկացնելու նպատակով։

Պետք է
փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր
սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը`
սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական
իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության
կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը:

Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի
ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ
ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը
որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես
բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը
ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և
ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային
արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի
գաղտնալսումների բովանդակությունը:

Այս
առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև
միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների
ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և
պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է:

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ

904 просмотров
Загрузка...