Դպրոցի բյուջեից 4 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող նախկին տնօրենն ազատազրկվեց 6 տարով

Շուրջ 4 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող՝ Արարատի մարզի Սիս համայնքի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սարգիս Սարգսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, իր պաշտոնավարման տարիներին Սարգսյանը պաշտոնական փաստաթղթերում ակհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, կատարել  պաշտոնեական կեղծիք և հափշտակել 4 մլն դրամ: Նա մի քանի անձանց գրանցել է դպրոցում որպես աշխատակից եւ ամեն ամիս նրանց աշխատավարձ դուրս գրել կազմակերպության ֆոնդից:

Դատարանը Սարգսյանը մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Պետությանը պատճառված վնասը նախկին տնօրենը փոխհատուցել է:

105 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *