Անիծված նկար, որի բոլոր կրկնօրինակները ոչնչացնում էին․ «Լացող տղան»

Այն, որ արվեստագետներն ունեն տարօրինակություններ, դա հայտնի է գրեթե բոլորին։ Հայտնի գրող Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել դիահերձարան, Հեմինգուեյին թվում էր, թե իրեն հետապնդում են, իսկ Էդգար Ալլան Պոն վախենում էր մթությունից։ Այս մարդիկ ունեին տարօրինակություններ, բայց քչերը կարող են հավատալ այն իրական փաստին, որ տարօրինակ կարող են լինել նաև արվեստագետների ստեղծած գործերը։

Այդպիսի գործերը շատ են։Այսօր կանդրադառնանք իտալացի նկարիչ Բրունո Ամադիոյի «Լացող տղան» կտավին։ «Լացող տղան» իտալացի նկարիչ Բրունո Ամադիոյի ամենահայտնի գործերից է, որը նկարվել է 1950 թվականին։
Նկարը համարվում է անիծված և ահնաջողություն բերող։ 1985-ի սեպտեմբերի 6-ի «The Sun» թերթում տպագրվում է հոդված այն մասին, որ հիմնահատակ այրված տան մեջ անվնաս է մնացել միայն մեկ նկար, ուր պատկերված է լաց լինող երեխա։ Սա միակ դեպքը չէ։ Այս հոդվածից հետո հրատարակչություն ուղարկվեցին մի շարք պատմություններ այս նկարի կրկնօրինակների մասին, որոնք անհաջողություններ են բերում և հրդեհի պատճառ դառնում:

Նկարի օրինակներից մեկը մի անգամ հայտնվել է հրշեջների սենյակում, սակայն մի քանի օրից հրաման է եկել ոչնչացնել նկարը։ Այնքան շատ էին պատմություններն այս նկարի մասին, որ որոշվեց ոչնչացնել նկարի բոլոր կրկնօրինակները։ Որոշ ժամանակ շշուկները այս նկարի մասին լռեցին, սակայն հետագայում այն մարդիկ, ում մոտ մնացել էր այս նկարից, նույնպես պատմում էին դժբախտ դեպքերի մասին։

Կա մի լեգենդ այն մասին, որ նկարում պատկերված է Բրունո Ամադիոյի որդին։ Որպեսզի որդին լաց լինի, նկարիչը կտավը նկարելու ժամանակ նրա դիմաց պահում էր վառվող մոմ, վերջինս սարսափում էր կրակից և ամեն անգամ արցունք թափում։

126 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *