Здоровье и красота

Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.Shamshyan.com

Загрузка...

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Nissan մակնիշի 80 ԼP 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:

Նյութն ամբողջությամբ՝  այստեղ

174 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *