Հնդկաստանում նորապսակները նվերի տեսքով փաթեթավորված ռումբ են ստացել, որի պայթյունից փեսան մահացել է

Հնդկաստանի Օդիշա քաղաքում նորապսակները բացել են հարսանիքի ժամանակ ստացած նվերներից մեկը, ինչի հետևանքով ռումբ է պայթել՝ սպանելով փեսային ու ծանր վնասվածքներ հասցնելով հարսին:

Ինչպես նշում է ndtv.com կայքը, նորապսակները նվերը բացել են հարսանիքից 5 օր հետո:

Հայտնի է, որ պայթյունի հետևանքով զոհվել է նաև փեսայի տատիկը:

Այժմ ոստիկանությունը փորձում է հասկանալ՝ ով է զույգին տվել որպես նվեր փաթեթավորված ռումբը և թե ինչ տեսակի պայթուցիկ է կիրառվել:

 

1 141 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *