Լրահոս Տեսանյութ

Նոր մանրամասներ Երևան-Երասխ ճանապարհի՝ Lexus-ի և մարդատար ГАЗель-ի ավտովթարից. Lexus-ի վարորդը եղել է խմած. 13 վիրավորների մեջ կան երեխաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Загрузка...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Lexus մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արման Վարդանյանը, ГАЗель մակնիշի 28 51 Լ համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 38-ամյա Սերյոժա Առաքելյանը: Պարզվել է, որ վթարի հետևանքով Ա. Վարդանյանը, ГАЗель-ի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 43-ամյա Հերմինե Կնյազյանը, 11-ամյա Անի Կնյազյանը, 11-ամյա Արկադի Քոլոյանը, 33-ամյա Սիրանուշ Զոհրաբյանը, 11-ամյա Սերգեյ Մահտեսյանը, 32-ամյա Ստելլա Բադալյանը, 11-ամյա Վան Մնացականյանը, 11-ամյա Ավետիս Տոնոյանը, 11-ամյա Դավիթ Մաչկալյանը, 32-ամյա Արմինե Մանուկյանը, 40-ամյա Անահիտ Առաքելայնը և 35-ամյա Նաիրուհի Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Վարդանյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 RX 767 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 12 հոգի, որոնց թվում կային նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների Փրկարար-ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել «Գազելի» գազաբալոնը, որը հարվածի հետևանքով մոտ 200 մետր առաջ է ընթացել և հայտնվել ձորակում: Օպերատիվ են գործել նաև Մասիսի շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Տեսանյութ

© shamshyan.com
1 529 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.