Լրահոս Սպորտ Տեսանյութ

Որքան շուտ հրաժարական տա Հայրապետյանը, այնքան արագ կսկսի հայկական ֆուտբոլը զարգանալ. Խորեն Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում, մասնավորապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

-Արդեն 20 տարի է հայկական ֆուտբոլը ճգնաժամի մեջ է: Բայց կա հավատ, կան հույսեր, որ անպայման պետք է լավ լինի… 2006-ից ես Հայաստանում ակտիվ գործողություններ չեմ կատարում:

-Եվ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ձեր հարաբերությո՞ւնն է:

-Այո՛, իհարկե: Եթե իմ աշխատանքը չպետք է գնահատվի, իմաստ չուներ, որ իմ գործունեությունը շարունակեի:

-Ասում են, որ ժամանակին ֆեդերացիայի նախագահին դուք եք կապել ֆուտբոլի հետ:

-Դե որ ասում են՝ ճիշտ են ասում: Եղել ենք ընկերներ…

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախօրեին կայացած ժողովի նպատակը ո՞րն էր:

-Բոլորին հայտնի է, որ 2019թ-ի փետրվարին պետք է լինի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, փաստորեն ստացվեց այնպես, որ  բոլոր ակումբները համարյա էլ չդիմացան, բոլորը միանգամից պայթեցին, որովհետև եկել են նոր ժամանակներ, մարդիկ կարողանում են բաց խոսել, արտահայտվել, թե ինչ է կատարվում մեր երկրում և մեր ֆուտբոլում, մինչև այժմ բոլորը լռել են…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

3 958 просмотров

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.