Լրահոս Տեսանյութ

Նախիջևանում իրավիճակը փոփոխական է, ամեն րոպե և՛ բահով, և՛ զենքով գործ է արվում․ ՊՆ խոսնակ

«Նախիջևանում զինված ուժերի մակարդակով կա շփում, ինչը չկա որևէ այլ հատվածում»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ դա համարելով բավականին կարևոր գործոն:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Նախիջևանում իրավիճակը ստատիկ չէ. «Այնտեղ ժամ առ ժամ փոփոխվող պրոցեսներ կան: Այստեղ երկու կողմերը  բառիս բուն իմաստով՝ սողեսող դիրքեր են դնում, որովհետև տեղանքն է այդպիսին. ալպինիստի նման պիտի մագլցես ինչ-որ բարձունք, որտեղից դու վերահսկողություն կարող ես ստանալ մոտակա բարձունքի, ձորակի, հովտի նկատմամբ: Իրավիճակը փոփոխական է՝ ամեն րոպե և՛ բահով, և՛ զենքով երկու կողմերն էլ գործ են անում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1 135 просмотров

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.