Լրահոս Տեսանյութ

«26 տարի ապրեց ու մնաց 26 տարեկան․ որ կենդանի լիներ, ամոթ կապրեր․․․»․ Այսօր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է

Загрузка...

«Իմ որդին պատերազմի ժամանակ օձ ու միջատ ուտելով, ծառի տերև ուտելով՝ հաղթանակ տարավ։ Ապրեց 26 տարի ու այդպես էլ մնաց 26 տարեկան։ Բայց այսօր որ կենդանի լիներ, ամոթ կապրեր՝ տեսնելով, թե ինչպես են վարվել բանակի հետ, զինվորի բաժնի հետ»,- այսօր Եռաբլուրում Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մահվան 26-րդ տարելիցին ասաց  նրա  մայրը՝ տիկին Զարուհի Շամյանը։

Տիկին Զարուհին պատմեց, որ կռվի տարիներին, մի անգամ Վարդանը տանը երեք կտոր օճառ է գտնում և վրդովված դիմում մորը, որ ինքը այդ օճառները դիրքեր է տանելու, տղաներին ավելի շատ է պետք։ Մայրը ևս վրդովվում է, թե՝ ինքն այդ օճառներով իրենց զինվորական շորերն է լվանում, իր խնամքի համար չի պահել։ Վարդանն էլ շարունակում է, թե դու չգիտես՝ զինվորական համազգեստի հիգիենան ինչպես են պահում՝ ջուրը եռացրու, համազգեստը եռացրու, պատրաստ է»,- պատմեց մայրը։

Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի Վարդանը 1988 թվականից ամբողջապես նվիրվել է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք է ձեռք բերել ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դարձել իսկական լեգենդ։

Մինչ այդ` 1984 թ., կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում խորհրդային բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի բոլոր հմտություններին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

3 175 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.