Լրահոս

Ռոբերտ Քոչարյանի վրեժը Հայաստանից. Գագիկ Հարությունյանի «անհետացման» առեղծվածը

Загрузка...

1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Երկրապահի վերնախավը կտրուկ հակադրվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության հեռանկարին: Վազգեն Սարգսյանի շրջապատում պնդում էին, որ նախագահի լավագույն թեկնածուն հենց պաշտպանության նախարարն է, որն ընդունելի ֆիգուր էր իշխանության բոլոր թևերի համար:

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան եռյակը միանգամայն այլ սցենար ուներ և կանգ էր առել Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա` չնայած Սահմանադրությունը վերջինիս արգելում էր առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ի վերջո, Վազգեն Սարգսյանը գտել էր կոմպրոմիսային լուծում և բոլորը, կարծես թե, հանգել էին կոնսենսուսի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածության շուրջ:

Սակայն նախագահի թեկնածուների առաջադրման փուլում Հարությունյանն «անհետացավ»: Թե որն էր Գագիկ Հարությունյանի «անհետացման» բուն պատճառը, դժվար է ասել. այս մասին թերևս կիմանան Գագիկ Հարությունյանն ու Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը:

Փաստն այն է, որ առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանը ու չնայած այն հանգամանքին, որ նախագահական ընտրություններում փաստացի հաղթանակ էր տարել Կարեն Դեմիրճյանը` հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի մասին:

1999-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակից հետո բոլորի համար ակնհայտ էր, որ եթե անգամ բանը հասնի նախագահական հերթական ընտրություններին, նախագահ է դառնալու Վազգեն Սարգսյանը` վերջակետ դնելով Ռոբերտ Քոչարյանի սիմվոլիկ իշխանությանը: Թերևս սա էր Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտիվներից մեկը. Ռոբերտ Քոչարյանը հաշվեհարդար տեսավ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան զույգի հետ. ձևավորվեց մոնոլիտ քրեածին իշխանություն, որը հաշվեհարդար տեսավ հասարակության հետ` բոլոր մակարդակի ընտրությունների տոտալ կեղծիքների, երկրի համատարած ռւ մասշտաբային թալանի միջոցով:

Ռոբերտ Քոչարյանը ձևավորել էր քրեաօլիգարխիկ համակարգ, որը չէր կարող հանգիստ հեռանալ իշխանությունից կամ իշխանությունը փոխանցել խաղաղ ճանապարհով:

Մարտի 1-ի ոճրագործությունը Ռոբերտ Քոչարյանի տասնամյա մերժվածության վրեժն էր Հայաստանի հասարակությունից: Առանց արյունոտ հաշվեհարդարի Ռոբերտ Քոչարյանը չէր կարող հեռանալ իշխանությունից` այն փոխանցելով Սերժ Սարգսյանին, ով մնացել էր միակը, որը կարող էր երաշխիքներ տալ Ռոբերտ Քոչարյանն:

Մարտի 1-ի ոճրագործությունն այն ընդհանուր հիմքն է, որ միմյանց կապում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճակատագրերը: Մարտի 1-ի շնորհիվ Քոչարյանը տաս տարի շարունակ վայելել է իր թալանածը, իսկ Սերժ Սարգսյանն` իշխանության քաղցրությունը: Հիմա եկել է կոլեկտիվ հատուցման պահը:

 

3 261 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.