Լրահոս

Իսպանիայում հայկական մաֆիա հայտնաբերելը շոու էր

Загрузка...

Մի քանի օր առաջ՝ հունիսի 26-ին, տեղական և միջազգային մամուլը «պայթեց» Իսպանիայում հայկական մաֆիոզ խմբերի վնասազերծման գործողությունների մասին հրապարակումներից ու տեսանյութերից։ Մաֆիա, 140-ից ավելի ձերբակալություններ, թմրանյութ, զենք, զենքի ապօրինի վաճառք, մաքսանենգություն, փողերի լվացում։

Իսպանական ոստիկանությունը գործողության ընթացքում խուզարկություններ էր կատարել Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում և այլ քաղաքներում։ Կասկածյալները կապեր ունեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Լիտվայում։

Իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ այդ գործողությունները նպատակ ունեն վերջ դնել վրացի Շուշանաշվիլի եղբայրների և հայ օրենքով գող Էրիկ Ջաղինյանի խմբավորման հանցավոր գործունեությանը։

Տեղի հայերը, սակայն, որոշակի վերապահումով են մոտենում կատարվածին։ Նրանց խոսքերով՝ շատ տարօրինակ էր ոստիկանության այդ պահվածքը։ «Իրենք շատ լավ գիտեն՝ ով է մաֆիայի անդամ, ով է անօրինական գործունեություն ծավալում, բայց այդ օրը իրենք շոու էին անում, կարծես ֆիլմ նկարելիս լինեին։ Եթե շոու չէր, ապա ինչ իմաստ ուներ մտնել սրճարանում աշխատող կնոջ տուն, որը քնած է եղել, խուզարկել և նրա 400 դոլար տան վարձն առգրավել։ Կամ մտնել ամուսինների տուն, որոնք ոչ մի բան չունեն կուտակած ու հենց այնպես քարշ տալ բաժին ու մի քանի ժամ հետո առանց բացատրության, առանց հարցաքննության բաց թողնել։ Բա սա ինչպես է բացատրվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իսպանիայում բնակվող հայերից մեկը, որը ականատես էր եղել մեր որոշ համաքաղաքացիների բերման ենթարկելուն և ճանաչում էր նրանց, գիտեր, որ որևէ ներգրավվածություն չունեն որևէ հանցավոր գործունեության մեջ։

Նրա խոսքերով՝ այս օրերին լրատվամիջոցները գրում են, որ այդ գործողության ժամանակ ձերբակալվել է նաև օրենքով գող Սարգիս Գրիգորյանը, սակայն վերջինս, նախ, օրենքով գող չէ, և հետո, այդ օրերին գտնվել է Հայաստանում։ Հիմա նա դիմել է փաստաբանների, իրավաբանների, որպեսզի հետ գնա Իսպանիա՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել և ինչ է փորձ արվում կապել իր անվան հետ։

Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 142 բերման ենթարկվածներից առ այսօր կալանավորված են միայն 24-ը, սակայն նրանցից որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել, ինչը ևս փաստում է, որ կատալոնական ոստիկանության այդ օրվա գործողությունները «էքշն» ժանրից են եղել։

 

1 653 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.