Լրահոս

«Միկա» բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի

Загрузка...
Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 70-75 տարեկան տղամարդու դի: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
© shamshyan.com
2 823 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.