Լրահոս Տեսանյութ

Զինվորներն ասում են՝ հորդորեք Փաշինյանին նման հայտարարություն չանի․ Մարգարիտա Խաչատրյան (Մառոզ)

Загрузка...

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ տիկին Մառոզը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում Պաշտպանության նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին, նշեց՝ չի պատկերացնում, որ հայ ազգի մեջ կան մարդիկ, ովքեր կարող են բանակից ու զինվորից տանել և հարստանալ։

«Զինվորից չպետք է տանել, զինվորին պետք է տան։ Չարաշահումներ բոլոր ոլորտներում կան։ Եթե զինվորին հասանելիք նամակն ու չափաբաժինը գեներալի ձեռքին է, մենք ի՞նչ չարաշահումների մասին ենք խոսում։ Բանակ բերեք, մի տարեք, որ մեր սևազգեստ մայրերի քանակը չավելանա։ Այն մարդիկ, ովքեր դեռ այդ ուղու վրա են, բանակի ու զինվորի հաշվին ընտանիք են պահում, թող չանեն»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Տիկին Մարգարիտան նշեց, որ իր հարցումները զինվորների շրջանում ցույց են տվել, որ զինվորները դեմ են տանից՝ ծնողների կողմից հագուստ կամ այլ բան չուղարկելուն, ինչպես հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ասում են՝ իմ ծնողը կտրում իր բերանից ուղարկում է, կողքիս զինակից ընկերն էլ չունի, իրեն էլ եմ օգնում։ Ինձ ասում են՝ տիկին Մարգարիտա ես խնդրում եմ՝ հորդորեք, որ վարչապետը նման հայտարարություն չանի։ Թող իմ ծնողն ուղարկի, ձեզ խանգարո՞ւմ է»,- հայտարարեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

8 335 просмотров
Загрузка...