Լրահոս

Փաշինյանը պետք է խորհի Բրյուսել գնալուց առաջ. Արմեն Աշոտյան

Загрузка...

asekose.am-ը գրում է

Մասնագիտական և քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, NATO-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստան-NATO փոխգարոծակցությունը ունի երկար և հաջողված պատմություն: Այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին: Սակայն հիշենք, որ NATO-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Ասածս վերաբերում է նաև NATO գագաթնաժողովներում Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակլցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով Գագաթնաժողովների ավարտին ընդունովղ հռչակագրերում տարաշածրջանայաին կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները և , որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտությւոններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում:

Դիտարկելով այս ամենը, կարծում եմ, որ պետք է տարբերակել գալիք Գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը և Բրյուսել այցելելու և ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարևորությունը:

Եթե NATO-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձևակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում և առիթով, չհամադրելով NATO-ի միջոցառումը և Հայաստան-ԵՄ օրակարգը:

5 421 просмотров
Загрузка...