Լրահոս Տեսանյութ

Ադրբեջանը չի լինելու. կամ օգնում ենք քայքայմանը, կամ լռում. Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ադրբեջանն առաջիկայում չի լինելու. «Մենք երկու տարբերակ ունենք՝ կամ օգնում ենք քայքայմանը, կամ լռում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը, Շիրինյանը նշում է. «Եթե ես լինեի մեր պաշտպանության նախարարը՝ առաջին հոսանքազրկման ժամանակ հաստատ Վարազաթումբը (Լելե Թեփե) հետ էի գրավել։ Ռուս ֆաշիստներ Դուգինն ու մնացածը հավաքվել ու ստորաբար այնտեղ նկարվել էին։ Հիմա պատմությունը մեզ շանս էր տվել, որ այդ երկիրը չափավորվի։ Բայց դե չարեցինք, ուշադիր չեղանք, եթե էլի հոսանքազրկում լինի՝ ոչ միայն Վարազաթումբը պետք է հետ բերենք, այլ Սերժ Սարգսյանի հանձնած հողերը»,- ընդգծեց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը լայնամասշտաբ գործողությունների պետք է պատրաստվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

2 279 просмотров