Լրահոս Տեսանյութ

Առեղծվածային դեպք Երևանում. (տեսանյութ)

Загрузка...

Այսօր՝ հուլիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչական շենքի ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներ, ովքեր մարել են հրդեհը, սակայն գրեթե ամբողջովին ոչ շահագործելի է դարձել ВАЗ 21010 մակնիշի 34 PՏ 949 համարանիշի, Mercedes մակնիշի 34 CV 251 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 75 ՏP 007 համարանիշի և մասամբ այրվել են BMW մակնիշի 34 NT 584 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 91 XX 999 համարանիշի և Volkswagen մակնիշի 22 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Կա 2 վարկած. կամ անցորդը կամ անցորդները անփույթ են գտնվել, ծխախոտ են նետել չոր խոտերի մեջ, կամ էլ` միտումնավոր հրկիզել են ավտմեքենաները:

Այդ 2 վարկածի ուղղությամբ հետաքննություն է կատարվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասված բոլոլ ավտոմեքենաների տերերը ԴԱՀԿ աշխատակիցներ են, քանի որ այս տարածքում՝ նշված ավտոկայանատեղիում կողմնակի ավտոմեքենաների մուտքը խստիվ արգելված է:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Տեսանյութ

700 просмотров
Загрузка...