Լրահոս Տեսանյութ

Ովքեր մասնակից են թալանին, թող բերեն, պատասխանատվության ենթարկեն․ «Գլենդել հիլզ»-ից խաբված բնակիչներ (տեսանյութ)

Загрузка...

«Գլենդել հիլզի» կողմից խաբված բնակիչները նոր կառավարությունից խնդրում են իրենց հարցին վերջնական լուծում տալ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ 2008-ից խոստացել են իրենց տները կառուցել․ գումարները վերցրել են, իսկ բնակարաններն այդպես էլ չկան։

«Հիմա էլ մեզ վրա վերավաճառում են․ ենթադրենք՝ իմ տունը 24 միլիոն է պատրաստի վիճակով, հիմա՝ 26 մլն՝ առանց նորոգման, այսինքն՝ ես ահագին ծախս էլ անելու եմ, որ այդ տունը սարքեմ»,- ասում է բնակիչներից մեկը։

Մյուսն էլ նկատում է, որ դա մոտավորապես կազմում է այն գումարը, որով ցանկացած տեղ կարելի է իրենց ուզած բնակարանը գնել։

«Կառավարությանը նամակ ենք ներկայացրել․ պահանջում ենք՝ եթե հնարավոր է՝ մեր վճարված գումարները վերադարձնել, իսկ եթե ոչ՝ գոնե ինչքան որ կառուցված է այդ շենքում բնակարաններ՝ վերադարձնեն»,- ասում են բնակիչները։

Բնակիչները նկատում են, որ երկրում փոփոխությունների ֆոնի վրա, նոր հույս է արթնացել և ուզում են հավատալ, որ վարչապետ Փաշինյանն այս հարցում իրենց կաջակցի։

Նկատենք, որ ակցիայի մասնակիցները տարբեր շենքերում, այդ թվում՝ Տիգրան Մեծի պողոտայի, Եկմալյան փողոցի և Երևանի գինու կոմբինատի հարևանությամբ կառուցվողներում բնակարաններ են գնել, սակայն մինչ օրս չեն ստացել 2008 թվականին ձեռք բերված անշարժ գույքը։ Ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ բնակիչներն ընկերությանը որոշ չափի գումար են փոխանցել, սակայն 2015 թվականի սեպտեմբերին «Գլենդել հիլզը» սնանկ է ճանաչվել, և գնորդներին վճարված գումարները չեն վերադարձվել։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

1 321 просмотров
Загрузка...